Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը
09/06/2020 17:15
Կիսվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Տեսազանգին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովից մի շարք ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում և շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք Արևելյան գործընկերության ղեկավարների տեսակոնֆերանսին Հայաստանի մասնակցությանը: Տեսազանգի մասնակիցները քննարկել են նաև 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում մշակված համաձայնագրերի նախագծերը, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտում և համավարակի դեմ պայքարին ուղղված հակաճգնաժամային բյուջետային աջակցության ծրագրերը: ԵՄ պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ծրագրերը կամփոփվեն առաջիկա ամսում:

Լոուրենս Մերեդիթը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև շարունակական աջակցություն տրամադրելու բարեփոխումների իրականացման գործընթացում, ներառյալ 2020 թվականի ծրագրերի համատեքստում: Նա շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իրականացված համապարփակ աշխատանքի և կառուցողական համագործակցության համար: Լոուրենս Մերեդիթը տեղեկացրել է, որ ԱլԳ ղեկավարների հանդիպմանը ակնկալվում է քննարկել երկարաժամկետ քաղաքականության հինգ նպատակադրումները, որոնք առաջարկվել էին ս.թ. մարտի 18-ին հրապարակված Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ համատեղ առաջարկի մեջ:

Տեսազանգի ընթացքում զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարում նախաձեռված միջոցառումները և քննարկել են կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրների առջև ծառացած խնդիրները:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37