Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ինչպես են վերահսկվում Երևանում իրականացվող շինարարական աշխատանքները
13/07/2020 18:45
Կիսվել

Ինչպես են վերահսկվում Երևանում իրականացվող շինարարական աշխատանքները

Վերջին մեկուկես տարում մայրաքաղաքում շինարարության ծավալները նկատելի աճել են: 2019թ.-ին և 2020թ.-ի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանը շուրջ 500 նոր շինթույլտվություն է տրամադրել:

Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացմանը: Սրա մասին խոսում է վիճակագրությունը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին:

«Կահավորում են այսպես. երեք ամրան զոդում են ու ինչ-որ ժապավեն են քաշում անհասկանալի, արևից վառված ու մի քսան անգամ օգտագործված, և գիտեն, թե կահավորել են իրենց շինարարությունը: Մենք, ճիշտ է, ողջունում ենք, խթանում ենք շինարարությունը, նպաստում ենք, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ իրենք այդ շինարարությունը ոնց ցանկանան, կարող են կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետը:

Քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ, ստուգայցերը շինհրապարակներ շարունակական բնույթ են կրում: Քաղաքաշինական գործունեության ոլորտում անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 189 արձանագրություն է կազմվել:

«Այդ արձանագրություններից 77-ը կազմվել է հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, 71-ը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և 41-ը՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից: Պարբերաբար քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմակերպվում են շրջայցեր, որի ընթացքում հայտնաբերվում են այն շինհրապարակները, որոնք պատշաճ կազմակերպված չեն, և այդ մասով կազմվում են արձանագրություններ. տուգանքի չափը 70.000-100.000 դրամ է»,- նշում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրված են Երևանի ավագանու համապատասխան որոշման մեջ: Կառուցվող շինության մասին ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պահանջները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները:

Չնայած նախազգուշացումներին, դեռ կան կառուցապատողներ, որոնք խախտում են սահմանված նորմերը: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների:

«Շինհրապարակն ինքն իրենից առաջին հերթին ենթադրում է ամրություն և անվտանգություն: Ես կոչ եմ անում մեր կառուցապատողներին, որպեսզի առաջին հերթին մտածեն մեր քաղաքացիների առողջության, անվտանգության մասին, երկրորդը՝ մեր քաղաքի մաքրության, որը շատ կարևոր է»,- նշում է Արամ Գյուլզադյանը:

Շինարարական հրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանն այսօր կառուցապատողներին նոր դիզայն է առաջարկում: Տպագրության համար համապատասխան ֆայլերը ցանկացողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի քաղաքաշինություն բաժնից: Նոր պաստառի հեղինակը գրաֆիկ դիզայներ Սարգիս Անտոնյանն է, որն արձագանքել էր քաղաքապետարանի առաջարկին ու քաղաքին նվիրել այս կոնցեպտը:

«Ինձ համար շատ կարևոր էր ինչ-որ մի բան անել իմ քաղաքի համար: Քննադատելու շատ բան կա, բայց ավելի կարևոր է գործել կամ ինչ-որ բան անել, թող ուրիշները քո արածը քննադատեն: Դա նորմալ է, մեկին դուր կգա, մյուսին՝ ոչ»,- նկատում է գրաֆիկ դիզայներ Սարգիս Անտոնյանը:

Պաստառի վրա մայրաքաղաքում պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի կտոր՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից:

«Իրականում ես փորձել եմ պատկերել ոչ թե հենց շենքերը բուն, ինչպես կան, այլ իրենց տպավորությունները, որոնք սուբյեկտիվ ինձ մոտ կան: Կարևոր է նաև վիզուալ կրիչների էսթետիկան, թե իրենք ոնց են ներկայացված: Այս մեկը քեզ ինչ-որ բան է ուզում ասել. ասում է ուշադրություն՝ այստեղ ինչ-որ բան է կատարվում: Դա մոտեցման տարբերություն է»,- նշում է Սարգիս Անտոնյանը:

Քաղաքի հանդեպ պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորելու տարբեր մոտեցումներ կան: Յուրաքանչյուր քաղաքացի, առանց կոշտ վարչարարության, ինքը կարող է իր մասնակցությունն ունենալ Երևանի զարգացման գործում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25