Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՏՄՊՊՀ – «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»-Ի ՕՂԻՆԵՐԸ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
19/05/2010 19:14
Կիսվել

ՏՄՊՊՀ – «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»-Ի ՕՂԻՆԵՐԸ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի աշխատակիցների կողմից իրականացված դիտանցումների արդյունքում հայտնաբերված փաստերի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ անբարեխիղճ մրցակցության դրսևորում են: Մասնավորապես, Հանձնաժողովի գնահատմամբ, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Ուկրաինա» անվանումով օղու ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է ուկրաինական «Ալեֆ-Վինալ» ընկերությանը պատկանող «Ուկրաինկային», «Խլոպցի» անվանումովը` ուկրաինական «Իմիջ Հոլդինգ» ընկերությանը պատկանող «Խորտիցային», «Մեդոֆե» անվանումով օղու ապրանքային նշանը` բրիտանական «Սոյուզ-Վիկտան գրուպ» ընկերությանը պատկանող «Մեդոֆֆ» անվանումով ապրանքային նշանին, «Պրեմիումը»` ուկրաինական «Դոնեցկիյ լիկյորո-վոդոչնիյ զավոդ «Լիկ»» ընկերությանը պատկանող «Պրայմին», իսկ «Խլեբնիյ դար» անվանումով օղու արտադրության և իրացման ընթացքում պիտակների վրա ծանոթագրական գրառումների ուկրաիներեն կատարումը կարող է մոլորեցում առաջացնել օղու աշխարհագրական ծագման նկատմամբ:

Հանձնաժողովի գնահատմամբ, այս բոլոր դեպքերում էլ սպառողի մոտ կարող է առաջանալ շփոթություն (կամ մոլորեցում), ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է և արգելվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Անբարեխիղճ մրցակցության յուրաքանչյուր դեպքի համար, Հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության նկատմամբ նշանակեց 500 000-ական դրամի տուգանք (հինգ օղու ապրանքանիշ` 2.5 միլիոն դրամ):

Միաժամանակ, Հանձնաժողովը ընկերությանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տուգանքների վճարումը հավաստող տեղեկատվություն, ինչպես նաև այդ օղիների իրացումը դադարեցնել և հետագայում բացառել:

Նիստի ընթացքում Հանձնաժողովի աշխատակազմի Իրավաբանական և վարչական վարույթի վարչության պետ Տիգրան Խեչոյանը տեղեկացրեց, որ «Ալեքս Գրիգ» ընկերության հայցը` այլ տնտեսվարողների ապրանքանիշերին շփոթության աստիճան նման «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» և «Բուֆետնայա Տրադիցիա» ապրանքանիշերով օղիների արտադրության համար Հանձնաժողովի կողմից սահմանված տուգանքի որոշումներն անվավեր ճանաչելու մասին հայցը Վարչական դատարանի կողմից մերժվել է և տուգանքի մասին որոշումները մնացել են ուժի մեջ:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ավելացրեց, որ շուկայում, իհարկե, էլի առկա են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ և դրանք մրցակցային կանոնների այն խախտումներն են, որոնք անմիջականորեն առնչվում են սպառողներին: Նա նշեց, որ Հանձնաժողովի ռեսուրսները բավարար չեն այդպիսի դեպքերն ամբողջությամբ բացահայտելու համար ուստի, կոչ արեց սպառողներին`առավել ուշադիր լինել այդպիսի ապրանքներ ձեռք չբերելու համար, ինչպես նաև` հայտնաբերելիս դիմել Հանձնաժողով:

 
AMP
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26