
Երևանի քաղաքապետարան. Քաղաքաշինական խորհուրդը հավանություն տվեց ներկայացված 3 նախագծերից մեկին
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում քննարկվել է 3 նախագիծ։ Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը, արձակուրդում գտնվելու հանգամանքը հաշվի առնելով, քվեարկությանը չի մասնակցել:
Մ. Բաղրամյան պողոտայի հ.18/2 հասցեում գրասենյակային շենքի կառուցման համար նախագծման թույլտվության էսքիզային առաջարկի վերաբերյալ խորհրդի անդամները կողմ են արտահայտվել՝ վերապահումով, որ նախագծում պետք է որոշակի փոփոխություններ արվեն: Մասնավորապես, կառուցապատողը պետք է նվազեցնի շենքի նախապես առաջարկված բարձրությունը: Հարակից համայնքապատկան տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործելու առաջարկին արձագանքել է քաղաքապետ Մարությանը և ընդգծել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, տվյալ տարածքում կայանատեղիի ձևավորումը նպատակահարմար չէ։
Մյասնիկյան պողոտայի 1/9 և Մոսկովյան փողոցի 22 հասցեներում հյուրանոցների կառուցման էսքիզային առաջարկները խորհրդի անդամները որոշեցին հանել քննարկումից: Միաժամանակ կառուցապատողներին առաջարկվել է վերամշակել նախագծները՝ դրանք ավելի իրատեսական դարձնելով և լուծելով մոտեցման ճանապարհների ու ավտոկայանատեղիների խնդիրները:
10:50 26/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 526.50 | 529.50 |
AMD / EUR | 639.00 | 645.00 |
AMD / RUR | 7.07 | 7.20 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:55 25/02Ucom-ի ցանցը գերծանրաբեռնված է աշխատել
-
15:25 23/02Ucom-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ
-
11:42 16/02Ucom-ը և «Վեգան» հանդես են եկել հատուկ առաջարկով