ՀԱՑԻ ԳՆԻ ԵՎ ՔԱՇԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՊԱՀՄԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՍՏԱՑՈՒՄ
Նիստի ավարտին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ՀՀ վարչապետին եւ ՀՀ կառավարության անդամներին` վերջին շրջանում հանձնաժողովում բնակչությունից ստացվող ահազանգերի մասին, որոնք վերաբերում են վաճառքում գտնվող հացի թերակշռումներին, քաշի եւ գնի անհամապատասխանությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս կապակցությամբ նշել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը պարտադիր պայմաններ է սահմանում հացի գնի եւ քաշի չափորոշիչների ու դրանց պահպանման հարցում` առեւտրի կետերում նաեւ պարտադրելով համապատասխան կշեռքների առկայություն: Ն. Երիցյանի հավաստմամբ, արդեն շրջաբերական է ուղարկված տեղական իշխանություններին, որոնց վրա հիշյալ հարցով հստակ պարտավորություններ են ամրագրված: