Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Սուրեն Պարսյան. Թուրքիայից ներմուծումը 120 անգամից ավելի շատ է, քան արտահանումը
16/10/2020 14:12
Կիսվել

Սուրեն Պարսյան. Թուրքիայից ներմուծումը 120 անգամից ավելի շատ է, քան արտահանումը

Դեռ հուլիսին տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրառում էր արել Թուրքիայից ներմուծման ծավալների մասին և մտահոգություն հայտնել՝ Թուրքիայից ներմուծումը 120 անգամից ավելի շատ է, քան արտահանումը։

«Երբ ժամանակ առ ժամանակ սրվում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանում և Սփյուռքում կրկինի վերսկսում են թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, կոչերը։ Ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակների փորձը, այս ուղղությամբ գործնականում որևէ քայլ չի արվում։ Առհասարակ, տնտեսական զարգացման և անվանգության տեսանկյունից առաջնահերթ է համարվում, որ երկիրը ավելի շատ արտահանի, քան ներմուծի։ Հայաստանի պարագայում մոտ 2 անգամից ավելի ներկրում ենք ապրանքներ, քան արտահանում։ Իրավիճակն ավելի մտահոգիչ է Թուրքիայի հետ արտաքին առևտրաշրջանառության դեպքում, մասնավորապես՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 մլն ԱՄՆ դոլար արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել՝ ընդամենը 2,22 մլն դոլարի արտադրանք (ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն), այսինքն՝ շուրջ 120 անգամից ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում։ Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայից ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են․դիցուկ՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրումը ավելացել է 6,1 տոկոսով, իսկ դեպի Թուրքիա արտահանումը նվազել է 12,3 տոկոսով։ Միանշանակ է, որ Թուրքիայից ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է նաև մաքսային վարչարարության բարելավումը, ինչի արդյունքում՝ համեմատաբար կրճատվել է Թուրքիայի հետ ստվերային առևտրաշրջանառությունը։ Թուրքիան իր ներքին շուկայի պաշտպանության համար շատ լայն գործիքակազմ ունի, օրինակ՝ թուրքական պետական բանկը տրամադրում է արտահանման վարկեր, երկրի թույլ զարգացած շրջաններում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սպառումը, ԱՀԿ-ին իր անդամակցության պայմանների համաձայն՝ Թուրքիան կարող է ներկրվող ապրանքախմբերի կեսի համար նախատեսել մինչև 48 տոկոս մաքսատուրք, ինչը բնականաբար լուրջ խոչընդոտներ է ստեղծում դեպի Թուրքիա արտահանման համար։ Բացի այդ, Թուրքիան սահմանափակում է ներկրումները տարբեր քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ տարիներ առաջ Թուրքիայի մաքսային ծառայությունն արգելել էր հայկական «Արարատ» կոնյակի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ «Արարատ» անվանումը կարող է թյուրիմացության մեջ գցել թուրք սպառողին։ Վերջին տարիների ընթացքում Թուրքիայից արտահանմանը մեծապես նպաստեց նաև թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը, ինչի արդյունքում՝ թուրքական ապրանքները դարձան ավելի մատչելի։

Չնայած փակ սահմաններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ հայ-թուրքական գործարար կապերը բավականին ակտիվ են եղել, ինչպես նաև Հայաստանից հազարավոր հայեր աշխատում են Թուրքիայում, հիմնականում՝ առևտրի և սպասարկման ոլորտներում։ Թուրքիայի հետ արտաքին առևտրի հարցում ճիշտ և համալիր լուծումներ գտնելու համար հարկավոր է նաև հաշվի առնել, որ 1000-ավոր փոքր և միջին առևտրականներ, արտադրողներ իրենց ապրանքները, հումքը, նյութերը ներկրում են Թուրքիայից, և թուրքական ընկերությունների հետ արդեն ստեղծվել են փոխշահավետ կապեր։

Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ երբեք պատշաճ ուշադրություն չի դարձվել ներմուծման փոխարինման (Import-substitution) ծրագրերին: Ակնհայտ է, որ մենք միանգամից և ամբողջությամբ չենք կարող հրաժարվել թուրքական ապրանքներից, սակայն կարող ենք և պետք է ուսումնասիրենք փոխադարձ առևտրաշրջառանությունը, նախանշենք այն ապրանքների շրջանակը, որոնք հնարավոր են արտադրել Հայաստանում։ Մասնավորապես՝ Թուրքիայից Հայաստան հիմնականում ներկրվում են ավտոմեքենաների յուղեր, հագուստ, ցիտրուսներ, կտոր, սարքավորումներ և այլն։ Անշուշտ, Հայաստանում ցիտրուսներ չենք կարող արտադրել, սակայն պետական աջակցության ծրագրերի և ներկրման սահմանափակումների միջոցով հնարավորություն ունենք խրախուսել ավտոմեքենաների տեղական յուղերի, հագուստի և կտորի արտադրությունները։ Թուրքական ապրանքների փոխարինման քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է դիտարկել ԵԱՏՄ երկրներից նույնանման ապրանքների ներմուծման հնարավորությունները, որը կխորացնի նաև Հայաստանի ինտեգրացիոն կապերը։ Տնտեսական հեղափոխությունը նման ծրագրերով են իրականացվում։ Սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ․ այս ծրագրերը ի վիճակի կլինենք կյանքի կոչել՝ միայն համահայկական ներուժը ներդնելու միջոցով», – գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25