ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՊԻԼՈՏԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Երկու` պիլոտային և հիմնական փուլով իրականացվող ծրագիրն ուղղված է ՀՀ կառավարության կողմից ընդունված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության իրականացմանը` նպատակ ունենալով նպաստել բնակչության համակարգչային հագեցվածության ապահովմանը և ինտերնետի հասանելիության աճին։
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի 2009 թ. սեպտեմբերին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։ Ներկայացվել են պիլոտային փուլի հիմնական ցուցանիշները, մասնավորապես, համակարգիչների վաճառքի, սպասարկման և ապառիկ վաճառքի պայմանները։