ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌՎԵՆ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղեցույցին։ ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է իրենց կողմից տրված թույլտվությամբ իրականացված անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների նկատմամբ, առաջնորդվելով սույն որոշման հավելվածի դրույթներով, կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է նաև պատկան մարմինների համար հատուկ դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք անվերապահորեն կատարեն իրենց վերահսկողական գործառույթները։