Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱԳՄ-ն կաջակցի Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը
28/10/2020 17:29
Կիսվել

ՀԱԳՄ-ն կաջակցի Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից հայտնում են՝ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովման հարցը քննարկվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռավար ընդլայնված նիստի ընթացքում։

Գործարարները կարևորել են իրենց բնական առօրյայից հարկադրաբար կտրված արցախցի հայրենակիցներին վարձատրվող կամ կամավորական աշխատանքներում ներգրավելը,  ինչը թույլ կտա ոչ միայն որոշակի նյութական օժանդակություն ապահովել, այլև պահպանել եղած մասնագիտական հմտությունները, նաև՝ հոգեբանական աջակցություն տրամադրել։

Նիստում անդրադարձ է եղել հնարավոր աշխատատեղերի հաշվառման, ցանկացողների ցուցակագրման, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման գործընթացի կազմակերպչական մեխանիզմներին։ «Վերջիններիս ամբողջական մշակումից հետո  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հանդես կգա հայտարարությամբ՝ արցախցի հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերություններում աշխատանքի տեղավորման հնարավորություններն ու պայմանները»,-նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով գործարար համայնքից, ոչ միայն արցախյան ներկայիս գոյամարտի համար ցուցաբերվող նյութական շարունակական զգալի աջակցության  համար, այլև պարտադրված պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախահայությանը զբաղվածությամբ ապահովելու պատրաստակամության համար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98