Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ԿԲ. Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան
03/12/2020 14:18
Կիսվել

ԿԲ. Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան

ՀՀ կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր չկան, ավելին՝ այս պայմաններում, թե’ ներկայում, և թե’ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն: Այս մասին ԿԲ-ն հայտնել է՝ «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ անդրադառնալով երկրում վերջին շրջանում նկատվող դրամի փոխարժեքի արժեզրկմանը:

«Մեր դիտարկումներով դրամի շարժի հիմքում ընկած իրական հատվածի հոսքերում (արտահանում, ներմուծում, դրամական փոխանցումներ, ՕՈՒՆ (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) և այլն) էական անհաշվեկշռվածություններ չեն ձևավորվել։ Ուստի արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր ևս չկան։ Միևնույն ժամանակ, եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում փոքր-ինչ բարձրացել էր, ապա ներկայումս այն կրկին նվազել է։ Սա նշանակում է, որ միջազգային կապիտալի շուկայում մեր տնտեսության արժութային ռիսկերը ներկայումս բարձր չեն գնահատվում»,-հայտնում են ԿԲ-ից:

Գլխավոր դրամատնից նկատել են, որ սրան զուգահեռ, բնականաբար, ՀՀ-ում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագա տնտեսաքաղաքական հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունը։ Փոխարժեքի զարգացումները, ի թիվս այլ բազում գործոնների, մշտադիտարկվում են Կենտրոնական բանկի կողմից դրանց՝ գնաճի վրա ազդեցության տեսանկյունից։ ԿԲ-ից հիշեցրել են, որ վերջին տարիներին բանկի վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք գնաճի ցածր և խարսխված մակարդակ (օրինակ՝ հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%):

«Այս պայմաններում, թե’ ներկայումս, և թե’ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն։ Ավելին, ՀՀ ԿԲ-ն այսօր տիրապետում է լայն գործիքակազմի և նման ռիսկերի դրսևորման պարագայում անպայման կարձագանքի իր ողջ հիմնական գործիքակազմով՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,-վստահեցնում են ԿԲ-ից:

Գլխավոր դրամատնից, սակայն, նկատել են, որ տարբեր գործոնների ազդեցության ներքո, ներառյալ առանձին էներգակիրների և այլ միջազգային գների փոփոխությունները, հնարավոր են առանձին ապրանքատեսակների գների փոփոխություններ: ԿԲ-ից շեշտել են, որ պարտադիր չէ, որ դա ռիսկեր առաջացնի երկրում ընդհանուր գների կայունության տեսանկյունից։

«Պետք է արձանագրել նաև, որ ինչպես ցույց է տվել տարիների փորձը տարբեր տնտեսաքաղաքական զարգացումների պայմաններում արձանագրվել են տատանումներ (այդ թվում` փոխարժեքի), սակայն ԿԲ հետևողական գործողությունների արդյունքում մշտապես ապահովվել է գների կառավարելի ու ցածր մակարդակ և գործուն ու կայուն ֆինանսական համակարգ»,-եզրափակել են Կենտրոնական բանկից:

Հայաստանում վերջին շրջանում արտարժույթը թանկանում է: Ըստ ԿԲ-ի կայքում հրապարակված վերջին տվյալների՝ դեկտեմբերի 2-ին դոլարի փոխարժեքը կազմել է 509.14՝ աճելով 2.16 դրամով, եվրոյինը՝ 613.77՝ աճելով 6.36 դրամով, ռուբլունը՝ 6.73՝  աճելով 0.07:

Պատերազմից առաջ՝ օրինակ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել էր 485.27, եվրոյի փոխարժեքը՝ 565.05 դրամ, ռուբլունը՝ 6.28 դրամ:  Համեմատության համար, օրինակ, հոկտեմբերի 9-ին դոլարի փոխարժեը կազմել է 490.95 դրամ, եվրոյինը՝ 579.03 դրամ, ռուբլունը՝  6.36 դրամ:

ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Աննա Գրիգորյան

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32