Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ’08-Ը ԿԲԱՑԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
29/09/2008 18:58
Կիսվել

ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ’08-Ը ԿԲԱՑԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԱրմԹեք Կոնգրես ’08-ը, որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ ամենամյա համաժողով, տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 4-5-ը` Երևան քաղաքի Մարիոթ հյուրանոցում։ Միջոցառումը նախատեսված է Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված մասնագետների համար, ինչպես նաև նպատակ ունի կապեր հաստատելու աշխարհով մեկ սփռված հայության հետ հետևյալ համագործակցությամբ. կարիերա, համատեղ աշխատանքներ, ներդրումներ, միջոցների աղբյուրների որոնում։
ԱրմԹեք Կոնգրես’08-ը բարձր տեխնոլոգիաների երկրորդ գիտաժողովն ու ցուցահանդեսն է` նախատեսված այն պրոֆեսիոնալների համար, որոնք հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաների գլոբալ ներուժի միավորմամբ և Հայաստանի` շարունակաբար աճող տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ։ ԱրմԹեքը միջազգային գործարար ունակությունների և առաջադեմ տեխնոլոգիաների կատարյալ զուգակցում է, որը մասնագետներին և ձեռնարկություններին տալիս է փոխկապակցման լայն հնարավորություններ։ Համաժողովը տեղի կունենա ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերությունների և կրթական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ ԱրմԹեք Կոնգրես’08 ծրագիրն ընդգրկում է հիմնական զեկույցներ, տեխնիկական և բիզնես հոդվածներ արդյունաբերությունից և կրթական համակարգից։ Հիմնական զեկույցները կներկայացնեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող ընկերությունների և կրթական հաստատությունների, ինչպես նաև ԱՄՆ և այլ երկրների ներկայացուցիչներ։

ԱրմԹեք Կոնգրես’08-ին մասնակցելու համար հրավիրված են ավելի քան 50 արտասահմանցի հյուրեր, ովքեր հանդես կգան զեկուցումներով։

Բացման նիստի հիմնական ելույթները.
Տիգրան Սարգսյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ներսես Երիցյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Վահրամ Ներսիսյանց, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
Արա Ավետիսյան, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար
Սամվել Հարությունյան, ՀՀ Գիտության Պետական Կոմիտեի նախագահ
Արեգ Գալստյան, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար
Ռոբերտ Հարությունյան, Գլխավոր տնօրեն, Զարգացման հայկական գործակալություն
Հեյլի Ալեքսանդր, CAPS “Հայաստանի մրցունակ մասնավոր հատված” ծրագրի խմբի ղեկավար
Թոնի Մորոյան, "Իմպեվա Լեբզի" և "Վիասֆեր Ինթերնեյշնլ" վենչուրային ընկերության նախագահ, ԱՄՆ
Ռիչ Գոլդման, "Սինոփսիս" ընկերության Կորպորատիվ շուկայավարման և շուկայի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ և "Սինոփսիս Արմենիա"-ի գլխավոր գործադիր տնօրեն, ԱՄՆ
Երվանդ Զորյան, առաջատար գիտնական և փոխնախագահ, Վիրաժ Լոջիք, ԱՄՆ

Բարձր տեխնոլոգիաների համաժողովի հիմնական թեմաները.
– Հայաստանի կառավարության դիրքորոշումը և գործողությունները ԱրմԹեք’07 արդյունքների վերաբերյալ
– Հայաստանի կառավարության ռազմավարությունը և նոր նախաձեռնությունները
– ՏՏ զարգացում
– Այլընտրանքային / Վերականգնվող էներգիա
– Դեղագործություն/Նուրբ օրգանական քիմիա
– Թվային հաղորդակցում
– Կիսահաղորդիչ դիզայն և փորձաքննում
– Գործարար միջավայր և ենթակառուցվածք

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98