2020թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտահանումը նվազել է 3.9%-ով
2020թ. հունվար-դեկտեմբերին ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7,103.9 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 13.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,014.9 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2020թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանն արտահանել է 2 544.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,559.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 3.9%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 17.7%։