Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԵՄ-ը հավելյալ 3 մլն եվրո է հատկացնում ԼՂ բնակչությանը
19/02/2021 13:52
Կիսվել

ԵՄ-ը հավելյալ 3 մլն եվրո է հատկացնում ԼՂ բնակչությանը

Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդեցությունը կրած քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Եվրոպական միության ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։

«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են  խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։ Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ, նրանց ովքեր ունեն դրա խիստ կարիքը»,- նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Նոր հայտարարված օժանդակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։  ԵՄ մարդասիրական օգնությունը տրամադրվում է հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Վերջին զինված հակամարտությունը, որը վեց շաբաթ մոլեգնում էր անդադար, թողնելով  զոհեր, վնասներ և տեղահանվածներ։ Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան՝ անվտանգության նկատառումներից ելնելով լքել իրենց տները: Լուրջ վնասներ են հասցվել բնակելի շենք շինություններին և հանրային ենթակառուցվածքներին, այդ թվում՝  դպրոցներին, առողջապահական հաստատություններին, ճանապարհներին, կոմունալ ծառայությունների և կապի ցանցերին։  Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը և արգելված կասետային զինամթերքի կիրառումը ներառված են միջազգային հումանիտար իրավունքով սահմանված ենթադրյալ խախտումների շարքում:

Ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի, հումանիտար իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Կորոնավիրուսային համավարակն ու ցուրտ ջերմաստիճանն էլ ավելի վատթարացնում են իրավիճակը: ԵՄ-ը սերտ կապի մեջ է մարդասիրական գործընկեր կազմակերպությունների և այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ`աջակցելու մարդասիրական արձագանքման համակարգմանը»,- ասված է հայտարարության մեջ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01