Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ջո Բայդենը հիասթափված Է, որ տնտեսության օգնության պլանում չեն ներառի աշխատանքի վարձատրման բարձրացումը
26/02/2021 16:30
Կիսվել

Ջո Բայդենը հիասթափված Է, որ տնտեսության օգնության պլանում չեն ներառի աշխատանքի վարձատրման բարձրացումը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հիասթաված Է, որ աշխատանքի վարձատրման՝ իր առաջարկած բարձրացումը ժամում մինչեւ 15 դոլար չի մտնի ամերիկյան տնտեսության խթանման միջոցների փաթեթ: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 25-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Համավարակի պայմաններում ազգային տնտեսության աճի խթանման գրեթե 2 տրիլիոն դոլարի չափով անհետաձգելի միջոցների մասին օրինագիծը փետրվարի 22-ին հավանության է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի կողմից: Փետրվարի 25-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ընթացակարգային հարցերի փորձագետ Էլիզաբեթ Մակդոնաֆը կայացրել է որոշում, որի համաձայն աշխատանքի նվազագույն վարձատրումը ժամում մինչեւ 15 դոլար բարձրացման դրույթն այս պահին չի կարող ներառվել օրինգծում: Դրա պատճառն այն Է, որ դեմոկրատները փորձում են այն ընդունել պարզեցված ընթացակարգով, որը նախատեսված է բյուջեին վերաբերող նախաձեռնությունների համար: Դա կարող է նրանց թույլ տալ շրջանցել հանրապետականների կողմից հակազդեցությունը:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, Բայդենը «հարգանքով է վերաբերվում» Մեկդոնաֆի որոշմանը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում ընդունված կանոններին: ԱՄՆ-ի նախագահը «կաշխատի Կոնգրեսի ղեկավարների հետ՝ որոշելու համար հետագա գործողությունները»,- նշված է փաստաթղթում: Բայդենը նաեւ օրենսդիրներին կոչ է արել առանց հապաղման հավավություն տալու հիշյալ միջոցների փաթեթին: Ծրագիրը նախատեում է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում անմիջականորեն նոր կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարի համար: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսության խթանմանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, ԱՄՆ-ի վարչակազմը կարծում Է, որ տնտեսական միջոցների վերջնական ծավալը հետք է մոտենա 1,9 տրիլիոն դոլարին, քանի որ այդ ցուցանիշն ավելի շատ է համապատասխանում համավարակի հարուցած ճգնաժամի մասշտաբին: Հանրապետականները պնդոում են, որ կրճատվեն այդ ծախսերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58