Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԷՄԳ-ն մինչեւ մինչճգնաժամային մակարդակ նավթի պահանջարկի վերականգնում Է սպասում 2023 թվականից ոչ շուտ
17/03/2021 18:05
Կիսվել

ԷՄԳ-ն մինչեւ մինչճգնաժամային մակարդակ նավթի պահանջարկի վերականգնում Է սպասում 2023 թվականից ոչ շուտ

Նավթի գլոբալ պահանջարկի վերականգնում մինչեւ մինչճգնաժամային մակարակ տեղի կունենա 2023 թվականից ոչ շուտ: Այդ մասին ասված է մինչեւ 2026 թվականն ընկած ժամանակամիջոցում նավթի շուկայի վերաբերյալ Էներգետիկայի միջազգային կազմակերպության (ԷՄԳ) կանխատեսման մեջ, որն ստացվել է ՏԱՍՍ-ում:

ԷՄԳ-ն նշում Է, որ նավթի համաշխարհային պահանջարկը տակավին իր վրա զգում է կորոնավիրուսի համավարակի հետեւանքները: Գործակալության տվյալներով՝ 2020 թվականին նավթի ահանջարկն օրական գրեթե 9 միլիոն բարելով ցածր Էր 2019 թվականի մակարակից: «Ավելի շեշտակի քաղաքական միջոցների եւ պահվածքային մոդելների բացակայությամբ աճի երկարաժամկետ դրայվերները կշարունակեն ավելացնել նավթի պահանջարկը»,- նշված է հաշվետվությունում: Ըստ որում մինչեւ 2026 թականը նավթի գլոբալ սպառումը կարող է հասնել օրական 104,1 միլիոն բարելի, ինչն օրական 4,4 միլիոն բարելով ավելի է 2019 թվականի մակարդկից, կարծում են ԷՄԳ-ում: Գործակալության փորձագետներն ընդգծում են, որ համավարկի տեւական հետեւանքներն «Էներգիայի ցածրածխածնային աղբյուրների անհետաձգելի Էներգաանցման» հետ զուգակցմամբ կարող է նշանակել, որ նավթի պահանջարկը այլեւս երբեք չի վերականգի իր մինչհամավարակային հետագիծը»:

Պահանջարկի վերականգնման գործում ամենամեծ ավանդը կներդնեն Չինաստանը եւ Հնդկաստանը: ՕՊԷՔ-ի երկրներն առաջիկա հինգ տարում կապահովեն նավթի համաշարահային հանույթի հիմնական աճը, ԱՄՆ-ը համեստ ավանդ կներդնի հանույթի ավելացման գործում: ԱՄՆ-ում արդյունահանման դանդաղումն ՕՊԷՔ+-ի երկրի համար ուղի է բացում նավթի առաջարկի մեծ մասի վերականգնման համար, կարծում են ԷՄԳ-ում: ՕՊԷՔ+-ի երկրների կողմից նավթի արդյունահանումը 2020 թվականից մինչեւ 2026 թականն ընկած ժամանակամիջոցում կավելանա օրական 6 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 54 միլիոն բարել, մինչդեռ ՕՊԷՔ+-ի մեջ չմտնող երկրները հանույթը կավելացնեն օրական 4 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 50 միլիոն բարել:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08