Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Գազի պաշարները Եվրոպայի ստոգետնյա պահեստարաններում կրճատվել են մինչեւ 30 տոկոս
29/03/2021 19:00
Կիսվել

Գազի պաշարները Եվրոպայի ստոգետնյա պահեստարաններում կրճատվել են մինչեւ 30 տոկոս

Գազի պաշարները Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում շարունակում են նվազել. մինչեւ մարտի 25-ը դրանցից վերցվել է 65,5 միլիարդ խորանարդ մետր: Պաշարների լրացման համար այս ամռանը կպահանջվի ավելի շատ գազ, քան անցյալ տարի, ասված է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:

«Ընդամենը մինչեւ մարտի 25-ը Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններից վերցվել է 65,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Դրանց լրացման համար կպահանջվի առնվազն 57 տոկոսով ավելի գազ, քան արտամղվել է անցյալ տարի: Ըստ որում ջեռուցման սեզոնն առայժմ չի ավարտվել»,- նշում են ընկերությունում: Gas Infrastructure Europe-ի տվյալներով, որոնք բերում է «Գազպրոմ»-ը, մինչեւ մարտի 25-ը Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները նվազել են մինչեւ 30 տոկոս,. մնացել է 25,3 միլիարդ խորանարդ մետրով պակաս գազ, քան մեկ տարի առաջ: Հոլդինգը նշում Է, որ երկրների մեծ մասում, որտեղ գտնվում են Եվրոպայում պահման հիմնական կարողությունները, ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները նվազել են մինչեւ 30 տոկոս. Գերմանիայում՝ մինչեւ 26 տոկոս, Նիդեռլանդներում՝ մինչեւ 23 տոկոս, Ֆրանսիայում՝ մինչեւ 17 տոկոս, Ավստրիայում՝ մինչեւ 26 տոկոս: Այս ամենը Եվրոպայում գազի բարձր պահանջարկի նախադրյալներ է ստեղծում արտամղման սեզոնի ժամանակ»,- հավելում է հոլդինգը:

«Գազպրոմը 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 15-ը գազի արտահանումը հեռավոր արտասահմանի երկրներ ավելացրել է 28,3 տոկոսով (կամ 9,5 միլիարդ խորանարդ մետրով)՝ մինչեւ 42,9 միլիարդ խորանարդ մետր գազ: Մասնավորապես, մեծացվել են մատակարարումները Գերմանիային (28,7 տոկոսով), Թուքիային (80,5 տոկոսով), Ֆինլանդիային (74,2 տոկոսով), Սերբիային (61,5 տոկոսով), Ռումինիային (77,7 տոկոսով), Բուլղարիային (52,1 տոկոսով), Հունաստանին (24,5 տոկոսով), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90