Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Հայաստանի պատվիրակությունն այցելեց Կոլայի ԱԷԿ՝ ուսումնասիրելու կայանների շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգման փորձը
21/04/2021 15:41
Կիսվել

Հայաստանի պատվիրակությունն այցելեց Կոլայի ԱԷԿ՝ ուսումնասիրելու կայանների շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգման փորձը

Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակության կազմում էին նաև Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:

Այցի շրջանակում հայկական պատվիրակության անդամներն այցելել են Կոլայի ատոմակայան (Մուրմանսկի մարզ), հանդիպել են «ԳԻԴՐՈՊՐԵՍ» ՕԿԲ-ի ղեկավարության հետ և անցկացրել մի շարք երկկողմ հանդիպումներ:

«Հայկական ԱԷԿ-ը մեր անվտանգության և Հայաստանի տնտեսության զարգացման երաշխիքն է: Ընդգծելով ատոմակայանի շահագործման կարևորությունը երկրի համար մենք արդեն քայլեր ենք ձեռնարկում ոլորտը էլ ավելի զարգացնելու համար և մտադիր ենք ատոմակայանի շահագործումը երկարացնել առնվազն մինչև 2036 թվականը: Ռուսաստանի Դաշնություն այցի հիմնական նպատակն է ծանոթանալ Կոլայի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու կրկնակի փորձին, որի նախագիծը ներկայում մանրամասն ուսումնասիրվում է Հայաստանում», – ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Հայ մասնագետները Կոլայի կայանի, «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ մասնագետների հետ համատեղ քննարկեցին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կրկնակի երկարաձգման շրջանակներում միջոցառումների իրականացումը:

«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի («Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի մաս է կազմում և հանդիսանում է բոլոր ռուսական ԱԷԿ-երի օպերատոր) բիզնեսի զարգացման գծով տնօրեն  Նիկիտա Կոնստանտինովը մեկնաբանեց Հայկական ԱԷԿ-ի երկարաձգմանն ուղղված աշխատանքները. «Սա երկարաժամկետ նախագիծ է, որը շարունակվում է ավելի քան 5 տարի: Սա մեզ համար մեծ, նշանակալից ծրագիր է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռոսեներգոատոմը, լինելով աշխարհի ամենամեծ միջուկային էներգետիկ ընկերություններից մեկը, կարող է կատարել աշխատանքների ամբողջ ծավալը՝ սովետական ​​կամ ռուսական նախագծի ցանկացած էներգաբլոկի կյանքը երկարաձգելու ուղղությամբ, ինչպես Ռուսաստանում, օգտագործելով Կոլայի ԱԷԿ-ի օրինակը, այնպես էլ արտերկրում: Կոլայի ԱԷԿ-ի աշխատակիցները, հաշվի առնելով ձեռք բերված փորձը, ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես տեղում կատարվող աշխատանքների կատարմանը, այնպես էլ հայկական նախագծին մասնակցող Կոնցեռնի դուստր ձեռնարկություններին փորձագիտական ​​օգնություն և խորհրդատվություն տրամադրելու գործում »:

Հայկական ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական ստորաբաժման մաս է: «Համագործակցության ընթացքում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված լայնածավալ ծրագիր է իրականացվել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, առաքվել են նոր սարքավորումներ, որոնք տեղադրվել են կարճ ժամկետներում: Այս տարի իրականացնելու ենք ռեակտորի իրանի թրծաթողումը, որից հետո կվերականգնվեն նրա ֆիզիկակա-մեխանիկական հատկությունները և Հայկական ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո: Այս առումով հայ գործընկերներին հետաքրքրում էր Կոլայի ԱԷԿ-ի մասնագետների փորձը, ովքեր արդեն իսկ կատարել էին նման բարդ տեխնոլոգիական գործողություն: Հուսով ենք, որ 2021 թ-ի արդյունքներով Հայաստանը կստանա ավելի արդյունավետ ատոմակայան, և դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին», – ասաց «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Ներկայում ստեղծվում է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ, Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական մասնագետները: Ռուսական կողմից՝ ԱԷԿ-ի շահագործման շամկետների երկարաձգման ուղղությամբ աշխատող առանցքային ռուսական ձեռնարկություններ՝ – «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն, «Ատոմէներգոպրոյեկտ» ԲԸ, ՕԿԲ «Հիդրոպրեսս», Կուրչատովի անվնա ինստիտուտ: Եւ կմշակվի 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգ:

«Կոլայի ԱԷԿ-ում իրականացվել է անվտանգությունը բարձրացնելու ահռելի ծավալի նախագծեր․ Հայկական ԱԷԿ-ում այժմ անցկացվում են արդիականացման վերջնական աշխատանքները, որ կայանը երկարաձգվի մինչև 2026 թ․։ Այսօրվա դրությամբ արվել են նախնական հաշվարկներ, որոնց համաձայն կայանը կարելի է շահագործել մինչը 2036թ․, իսկ Կոլայի ԱԷԿ-ի կրկնկի երկարաձգման փորձը այդ հարցում շատ օգտակար կլինի հայ ատոմագետների համար։ Ռուսաստանի մասնագետները միշտ օգնել են բարդ իրավիճակներում՝ ԱԷԿ-ի կառուցմանը և 2-րդ էներգաբլոկի շահագործմանը, հիմա էլ՝ դրա շահագործման ժամկետը երկարաձգելու գործում։ Մեր ընդհանուր խնդիրը կայանի անվտանգության, հուսալիության և արդյունավետության մաքսիմալ բարձրացումն է», – նշեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար, ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 330 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 266 հազար մարդ:

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62