Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«.հայ» դոմենը 5 տարեկան է. 5 միջոցառում՝ 5-ամյակի առթիվ
06/05/2021 13:47
Կիսվել

«.հայ» դոմենը 5 տարեկան է. 5 միջոցառում՝ 5-ամյակի առթիվ

«.հայ» դոմենը 5 տարեկան է։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք հայկական դոմենի տարեդարձի առիթով «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն նախատեսել է 5 միջոցառում։ Ստորև ներկայացնում ենք նախատեսված միջոցառումներն ու հետաքրքիր և կարևոր տեղեկատվություն «.հայ» դոմենի մասին։

«.հայ» դոմենի 5-ամյակի 5 միջոցառումները

Մայիսի 5-ին «․հայ» դոմենային տիրույթի 5-ամյակն է, որի առթիվ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն կիրականացնի 5 միջոցառում՝ խթանելու ինչպես դոմենային անունների գրանցումը, այնպես էլ ինտերնետում հայկական բովանդակությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում արդիական է սեփական լեզվով դոմեն ունենալը։ «․հայ»-ը  մայրենի լեզվով առաջին դոմենն է։ Հայատառ դոմենի գրանցումը լավ հնարավորություն է տեղական կազմակերպություններին իրենց բիզնեսը Հայաստանում ներկայացնելու համար:

«.հայ» դոմենի գործարկումը

«.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս 2012 թվականին: 2016թ. մայիսին գրանցվել է առաջին «.հայ» դոմենային անունը, որն, ի դեպ, «նախագահ.հայ»-ն է եղել։ 2021-ի մայիսի տվյալներով՝ «.հայ» տիրույթում գրանցված է շուրջ 980 հայատառ դոմենային անուն:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն` «.am» և «.հայ» տիրույթների կառավարիչը, պարբերաբար միջոցառումներ է անցկացնում՝ հանրայնացնելու եւ խթանելու հայատառ դոմենային անունների գրանցումը, նպաստելու ՀՀ-ում ինտերնետի զարգացմանը՝ ապահովելով հայկական սեգմենտի կայունությունն ու հուսալիությունը։

5-ամյակի առթիվ կայացած ասուլիսին բանախոսները ներկայացրել են հայատառ դոմենի զարգացման տեմպերը, յուրահատկությունն ու մարտահրավերները:

«.հայ» դոմենի առավելությունները

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը փաստում է, որ «.հայ»-ի հիմնական առավելությունը լատինատառ դոմենների նկատմամբ այն է, որ հնարավորություն է տալիս հայերեն բառերը հայատառ ներկայացնել՝ առանց դրանք աղավաղելու, ինչն ավելի դյուրին է ընկալման ու հեշտ հիշելու համար:

«Օգտագործելով այս դոմենը՝ կարելի է խուսափել դեպքերից, երբ հայերեն տառերի փոխարեն օգտագործվում են մեկից ավելի լատիներեն տառեր՝ դրանք համարժեքորեն ներկայացնելու համար։ Օրինակ, պ-փ, տ-թ, ձ-ծ-ց, ճ, ր-ռ և այլ տառերը պարունակող բառերը լատիներեն կարող են շփոթություն առաջացնել: Իսկ հայատառ օգտագործման դեպքում նման խնդիրներ չկան: Բացի այդ, եթե ունեք հայատառ կայք, որոնողական համակարգերում ձեր կայքը հայտնվում է առաջին էջում: Այժմ շատերը պայքարում են առաջինը լինելու համար:

Հաջորդ առավելությունն այն է, որ սոցիալական ցանցերում օգտատերերն իրականում իրենց տեղադրած բովանդակության տերը չեն, որովհետեւ կարող են փակել օգտահաշիվը, իսկ կայքը քո հասցեն է, բովանդակության տերը դու ես», – նշում է Լիաննա Գալստյանը:

«.հայ»-ի մարտահրավերները

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը կարծում է, որ «.հայ» տիրույթում դոմենային անունների գրանցումն ու տարածումը նախատեսվածից ավելի դանդաղ է աճում. «5 տարի առաջ գործարկելիս ենթադրում էինք, որ մեծ թվաքանակով գրանցումներ կլինեն եւ առավել լայն տարածում կունենան հայատառ կայքերը, սակայն այդպես չէ: Կարծում եմ՝ նախարարությունն այս հարցում կարող է աջակցել: Տարբեր երկրներում ազգային դոմենների հետ կապված կան տեխնիկական խնդիրներ, նաեւ կան խնդիրներ, որոնք կախված են մեզնից, պիտի ջանք գործադրենք, որ ամբողջովին լուծենք եւ հայատառ կայքերն անվտանգ դարձնենք»:

Հայկական թեմատիկայով Վիքիարշավ

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Սուսաննա Մկրտչյանը հայտնել է, որ «վիքի.հայ» արշավի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում Հայոց պատմությանը, մշակույթին ու գիտությանը նվիրված թեմաների զարգացումն ու արդիականացումը. «Կոչ ենք անում բարձրակարգ մասնագետներին․ հենց դուք կարող եք ստույգ տեղեկություններով ներկայացնել Հայաստանի իրական պատմությունը այն զերծ պահել  աղավաղումներից։ Այս արշավը հրաշալի հնարավորություն է ձեր աշխատությունները հասանելի դարձնել  ընթերցողներին: Մինչեւ մայիսի 15-ը՝ մասնակցության համար կարող եք գրանցում հղմանը հետեւել»:

5-րդ տարեդարձի 5 միջոցառումների մասին.

  1. Նախատեսվում է «Կլոր սեղան» քննարկում՝ ոլորտում ներգրավված կողմերի մասնակցությամբ, որի նպատակն է վեր հանել հայկական ինտերնետ տիրույթի խնդիրները, վերլուծել խոչընդոտները եւ ձեւավորել ճանապարհային քարտեզ տիրույթի առաջխաղացման համար։
  2. «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվում է հայկական թեմատիկայի զարգացման մրցույթային արշավ, որի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում հայոց պատմությանը, մշակույթին եւ գիտությանը նվիրված թեմաների զարգացումն ու արդիականացումը։ Այս «վիքի․հայ» արշավի մասնակիցների շնորհիվ հնարավոր կլինի ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթն իր ողջ բազմերանգությամբ ու ճշմարտացի ձևով:
  3. Նախատեսվում է անցկացնել լավագույն «․հայ» կայքերի մրցույթ՝ 3 անվանակարգերով՝ «Լավագույն դիզայն», «Լավագույն հայկական բովանդակություն», «Լավագույն օգտագործման մատչելիություն ու հավելվածի առկայություն»՝ հիմնվելով ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովի որոշման վրա։
  4. Դոմենային անուն գրանցող կազմակերպությունների՝ Ռեգիստրարների միջեւ մրցույթ՝ ամենաշատ «․հայ» դոմենային անուն գրանցելու համար։
  5. «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի սաների մասնակցությամբ մրցույթ՝ լավագույն տեսահոլովակ «․հայ»-ի մասին։
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88