Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը
20/05/2021 16:47
Կիսվել

Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների  ներկայացրած բողոքները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկման ռեժիմների ընտրությանը և ՀԴՄ շահագործման կանոնների խախտմանը: 

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ  Մաշադյանի դիտարկմամբ՝ շատ են դեպքերը, երբ հարկ վճարողները սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող  կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն չեն ներկայացնում: Հանձնաժողովն, ըստ էության, ուսումնասիրում է այն պատճառները, որոնք կարող էին խոչընդոտել հարկ վճարողին՝ այդ հայտարարությունը ներկայացնելու համար: Այդպիսի իրավիճակներ են ստեղծվում հիմնականում առողջական խնդիրների, նաև  համավարակի շրջանում ինքնամեկուսացման պատճառով: Լինում են նաև տեխնիկական խոչընդոտներ: Նման դեպքերում, եթե հանձնաժողովի անդամները տեսնում են, որ հարկ վճարողը մեղավոր չէ, որ չի կարողացել  այդ հիմքով ներկայացնել հայտարարությունը, դիմումները բավարարվում են:

Հանձնաժողվի նիստում քննարկված բողոքներով որոշումները մեծ մասամբ կայացվել են հօգուտ հարկ վճարողների: Ի թիվս 35 դիմում-բողոքների, բավարարվել է նաև «Պալմիրա Ֆուդ» ՍՊԸ-ի բողոքը: Պիցցաների պատրաստմամբ զբաղվող ընկերությունը, որը հիմնադրել է Շվեդիայից հայրենադարձված ամուսնական զույգը, օրեր առաջ մամուլում դժգոհություն էր ներկայացրել հարկային մարմնի գործողությունների և ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 600.000 դրամով տուգանվելու հետ կապված: Կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ անմիջապես ծառայողական քննություն է իրականացվել: Տնտեսվարողի դժգոհությունը լսվել է նաև ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում: Քննարկումների արդյունքում պարզվել է, որ մինչև խախտում արձանագրելը, ստուգիչ երկու գնման ժամանակ տնտեսվարողը տրամադրել էր ՀԴՄ կտրոն, իսկ երրորդ դեպքով, ըստ բողոքաբերի, չէր նկատել սեղանին դրված գումարը և կտրոն չէր տրվել: «Հանձնաժողովը հանգեց եզրակացության, որ հնարավոր է, որ հարկ վճարողը նկատած չլիներ գումարը և այդ է եղել պատճառը, որ ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց հօգուտ տնտեսվարողի և բողոքը բավարարվեց»,-հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Այսպիսով, նմանատիպ օրինակներով ևս վերահաստատվում է, որ տնտեսվարողին տուգանելու որոշումները անբեկանելի դատավճիռներ չեն: Լրատվամիջոցներում անհարկի աղմուկ բարձրացնելու փոխարեն յուրաքանչյուր գործարար պետք է նկատի ունենա, որ լիարժեք հնարավորություններ ունի ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում գործընկերային մթնոլորտում պաշտպանելու իր իրավունքները՝ եթե, ըստ իրեն, կայացվել են ոչ արդարացի որոշումներ կամ առկա են բողոքներ հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործության վերաբերյալ: 

Բողոքարկման հանձնաժողովի տվյալներով 2021թ. 4 ամսվա ընթացքում քննարկվել է 613 բողոք, որից մերժվել է ընդամենը 241-ը, այսինքն շուրջ 39 տոկոսը: Մնացած դեպքերով հարկ վճարողների բողոքներն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52