Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Brent-ի գինը կայունացել է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում
25/06/2021 17:45
Կիսվել

Brent-ի գինը կայունացել է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում

Էտալոնային մակնիշի նավթի գները նախօրյակին արձանագրված աճից հետո գործնականում չեն փոխվում հունիսի 25-ի սակարկությունների ընթանցքում, ընդ որում՝ Brent-ի գինը կայունացել է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում:

Պաշարների կրճատումը եւ պահանջարկի վերականգնման սպասումները գերակշռում են այն մասին նորություններին, որ ՕՊԷԿ+-ի համաձայնագրի մասնակից երկրներն սկսել են քննարկել օգոստոս ամսից արդյունահանման աստիճանական մեծացումը, գրում է Trading Economics-ը:

Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում հունիսի 25-ին Երեւանի ժամանակով 09:20-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 75,56 դոլար, ինչը համապատասխանում է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված մակարդակին: Հունիսի 24-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերի գինն աճել է 0,37 դոլարով (0,5 տոկոս), ըստ Dow Jones Market Data-ի տվյալների, հասնելով 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առավելագույն նշագծի: WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) մեկ բարելի դիմաց հասել է 73,31 դոլարի, ինչը 0,01 դոլարով (0,01 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից:

Նախօրյակին այդ պարտավորագրերի գինն աճել է 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73,3 դոլարի: Ինչպես հաղորդել է Dow Jones-ը, վկայակոչելով աղբյուրների, ՕՊԷԿ+-ի երկրները քննարկում են նավթի արդյունահանման սահմանափակումների մեղմացման հնարավորությունը՝ օգոստոսին ավելացնելով օրական 500 հազար բարելով, թեեւ այդ սցենարը չի դիտարկվում պաշտոնապես: ՕՊԷԿ+-ի երկրները զգուշորեն են վերաբերվում արդյունահանման ավելացմանը, համարելով, որ հումքի պահանջարկի հեռանկարները մնում են անորոշ՝ հաշվի առնելով տարբեր երկրների տնտեսությունների անհավասարաչափ վերականգնումը, նշում են աղբյորները: Կոալիցիայի առանձին երկրներ կցանկանային, որպեսզի ՕՊԷԿ+-ը պահպաներ զգույշ մոտեցումը եւ կայուն մատակարարումներն օգոստոս ամսին:

Ինչպես գրում է Bloomberg-ը, վկայակոչելով պատվիրակությունների աղբյուրների, մեծ մասամբ նրանց անհանգստությունը պայմանավորված է Իրանի շուրջ ստեղծված իրադրությամբ, որը իր միջուկային ծրագրի առիթով մասնակցում է ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ բանակցություններին: Դրանք կարող են հանգեցնել իրանական նավթի արտահանման նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9