Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Առանց բենզին ապագան և ինչպես այն վերածել շահույթի
18/08/2021 20:16
Կիսվել

Առանց բենզին ապագան և ինչպես այն վերածել շահույթի

Առաջիկա տարիներին ներքին այրման շարժիչներով մեքենաներն աստիճանաբար կդառնան պատմություն, ապագայում նրանց համար տեղ չկա։ Նորվեգիայում դրանց վաճառքները կարգելվեն 2025թ.-ից, Ճապոնիայում՝ 2035թ.-ից, Սինգապուրում՝ 2040թ.-ից։ Նշված տիպի ավտոմեքենաների վաճառքի կտրուկ սահմանափակումներ են պատրաստում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Կանադայում, իսկ Եվրոպան 2040թ.-ից կարգելի «ավանդական» բեռնատարերի վաճառքը։ Գրում է ամերիկյան Ֆորբս պարբերականը։

2019թ.-ին էլեկտրամոբիլների վաճառքների ծավալը կազմում էր ավտոմեքենաների վաճառքների 2.5%-ը, 2020թ.-ին նշված ցուցանիշն արդեն 4.2% էր։ Սա խոսում է առաջիկա տարիներին էլեկտրամեքենաների արտադրության ծավալները կտրուկ աճի մասին, ինչի «թույլ օղակը» հանդիսանում են մարտկոցները։

Մարտկոցների գլխավոր բաղադրիչներից է լիթիումը, որն օգտագործվում է նաև սմարթֆոնների, նոթբուքերի և այլ տեխնիկայի մարտկոցներում։ Էլեկտրամեքենաների պահանջարկի կտրուկ աճը կարող է բերել լիթիումի, ինչպես նաև՝ կոբալտի և պալադիումի պակասուրդի, քանի որ մեքենայի մարտկոցի արտադրության համար պահանջվում է տասնյակ անգամ ավելի քանակներ, քան սմարթֆոնների և այլ տեխնիկայի։

Ուշադրություն է պետք դարձնել նաև այն փաստին, որ նշված մետաղների ծավալները գտնվում են աշխարհի միայն մի քանի երկրներում։ Օրինակ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում է արդյունահանվում աշխարհի կոբալտի 80%-ը։ Եզակի մետաղների արդյունահանման 70%-ը բաժին է ընկնում Չինաստանին, իսկ լիթիումի արդյունահանման ծավալների 80%-ը բաժին է ընկնում Արգենտինային և Չիլիին։

Նշված գործընթացներից ֆինանսական օգուտներ քաղելու համար կան ներդրումներ կատարելու մի քանի ուղղություններ։ Առաջին հերթին դրանք էլեկտրամեքենաների արտադրությամբ ընկերություններն են՝ Tesla, Nio, Nikola Motor և այլն, որոնք հիմնականում ներկայացված են բորսաներում, սակայն պետք է նշենք, որ անգամ Tesla-յի պես առաջատարը միայն վերջերս դուրս եկավ եկամտաբերության, այնպես, որ նշված բաժնետոմսերի գնումը դեռևս չի նշանակի կտրուկ եկամուտների առկայություն։ Ներդրումների հաջորդ ուղղությունը ավտոարտադրության ավանդական առաջնորդներն են, որոնց լուրջ առաջընթացներ են գրանցում էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում։ Այս ընկերություններն ավելի հասկանալի են ներդրողների համար, քանի որ շուկայում են շատ վաղուց։ Երրորդ ուղղությունը մարտկոցների արտադրողներն են, որոնք բաժանվում են երեք խմբի՝ LFP մարտկոցներ, NMC մարտկոցներ և կարծր էլեկտրոլիտով մարտկոցներ։

Տրանսպորտային միջոցների մարտկոցների շուկայի հեռանկարներն ակնհայտ են։ Միայն այս տարի Չինաստանում մեկնարել է նշված մարտկոցների արտադրության 22 նոր գործարանի կառուցում, որտեղ կներդրվի 24.9 մլրդ դոլար։ ԱՄՆ-ում նույնպես իրականացվում են մասշտաբային նախագծեր, միայն Ford-ի և հարավկորեական SK Innovation-ի համատեղ նախագծում կներդրվի 5.8 մլրդ դոլար։ Հարավկորեական LG-ն իր հերթին 10 մլրդ է նախապատրաստվում ներդնել Ինդոնեզիայում, և ևս 4.5 մլրդ դոլար՝ ԱՄՆ-ում։

Վերոնշյալ բոլոր օրինակները անչափ հետաքրքիր ուղղություններ են ներդրողների, և հատկապես երկարաժամկետ ներդրողների համար։ Թե էլեկտրամեքենաների, թե մարտկոցների արտադրության պահանջարկները անընդմեջ աճելու են առաջիկա տասնամյակներին, ինչն էլ հսկայածավալ շահույթներ է խոստանում և սեփականատերերին, և ներդրողներին։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58