Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Հայաստանում անցկացվել է Հայկական ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը 
20/08/2021 16:15
Կիսվել

Հայաստանում անցկացվել է Հայկական ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը 

Հայաստանում տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ:

Հայկական կողմից ընդգրկված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի,  «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ, АО «Концерн Росэнергоатом»-ի, АО ОКБ «ГИДРОПРЕСС»-ի, АО «Атомэнергопроект»-ի և НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչներ:

Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվեցին Հայկական ԱԷԿ-ի ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի ВВЭР-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացքում կիրառված մոտեցումները,  մասնավորապես Կոլայի ԱԷԿ-ի № 1, 2 էներգաբլոկներում, Նովովորոնեժյան ԱԷԿ-ի № 4 էներգաբլոկում։

«Մեր ընդհանուր խնդիրը ռուսաստանցի մասնագետների հետ համատեղ՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության, հուսալիության և արդյունավետության առավելագույնս բարձրացումն է: Արդեն կատարվել են նախնական հաշվարկներ, ըստ որոնց ՝ կայանը կարող է լրացուցիչ շահագործվել 2026 թվականից հետո», – ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն: Ըստ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի, Ռոսատոմի ձեռնարկությունները կուտակել են ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացձգելու հսկայական փորձ, և դա օգտակար կլինի Հայկական ատոմակայանի կրկնակի երկարաձգման հայեցակարգի պատրաստման համար: «2019-ին Կոլայի ԱԷԿ-ում հաջողությամբ ավարտվեց էներգաբլոկների լայնածավալ արդիականացումը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել նրանց անվտանգության մակարդակը և երկարաձգել շահագրծման ծամկետները մինչև 2033 և 2034 թվականները: Այժմ Կոլայի ատոմակայանը Մուրմանսկի շրջանում և Կարելիայում հուսալիորեն ապահովում է էլեկտրաէներգիայով սպառողների մեծ մասին», – ընդգծեց Եվգենի Սալկովը:

Հանդիպման արդյունքում աշխատանքային խմբի մասնակիցներն արդեն ծրագրել են հետագա քայլեր՝ կրկնակի երկարաձգման և Հայաստանում ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հայեցակարգի վերամշակումը, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության բարելավման աշխատանքների ցանկի որոշումը, Հայաստանում ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման շրջանակներում ռադիոակտիվ թափոնների և ծախսված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ապահովումը և այլ կարևոր աշխատանքները: Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի համաձայնեցման համատեղ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջ:

Ռոսատոմը` գլոբալ տեխնոլոգիական առաջատար է, աշխարհում ատոմային էներգիայի թիվ մեկ ընկերությունը, որը գործում է ավելի քան հիսուն երկրներում: Որպես միջուկային արդյունաբերության պիոներներից մեկը՝ «Ռոսատոմը» ավանդաբար գտնվել է միջազգային միջուկային շուկայի առաջատար դիրքում՝ ներառյալ ատոմակայանների կառուցում, հանքարդյունաբերություն և ուրանի հարստացում, միջուկային վառելիքի պատրաստում ու մատակարարում: Այսօր, 75 տարվա ընթացքում կուտակված եզակի իրավասությունների շնորհիվ, ընկերությունը նվաճում է նոր հեռանկարային նորարարական արտադրանքների շուկաները: Ջրածնի էներգիան, էներգիայի պահուստը, միջուկային բժշկությունը, քամու էներգիան, կոմպոզիտային նյութերը, նյութատեխնիկական բիզնեսը, բնապահպանական լուծումները. ավելի քան հարյուր նոր բիզնես ոլորտներ ընդհանուր առմամբ որոշում են Ռոսատոմի ներկա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում: 

ԿԶՆ `«Ռոսատոմ» պետկորպորացիան իր գործունեության մեջ կողմնորոշվում է կայունզարգացման միջազգային օրակարգով: Ռոսատոմը ծանրակշիռ ներդրում ունի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում, որպես ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի արտադրող ընկերություն, որը զարգացնում է միջուկային, ջրածնի և քամու էներգիան: Ռուսաստանի նախագծած ատոմակայանները տարեկան խնայում են ավելի քան 210 միլիոն տոննա ջերմոցային գազեր ՝ կլիմայի փոփոխության հիմնական պատճառը: 2021 թ-ին ընկերությունը թողարկեց կանաչ պարտատոմսերի առաջին խմբաքանակը: 2020 թվականից «Ռոսատոմ» պետկորպորացիան հանդիսանում է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի ցանցի անդամ:

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58