Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է ունեցել Արարատյան մաքսատուն-վարչություն
24/08/2021 12:40
Կիսվել

ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է ունեցել Արարատյան մաքսատուն-վարչություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքին:

Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժինների գործառույթները: ՊԵԿ նախագահը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին մատուցվող ծառայություններով: 

ՊԵԿ նախագահն այցելել է նաև Արարատյան  մաքսատուն-վարչության գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության տարածքներ: Մասնավորապես՝ «Ուրբան լոջիստիք սերվիս տերմինալում» նա շրջել է աշխատասենյակներով, հետաքրքրվել բացթողնման բաժնի մաքսային տեսուչների աշխատանքներից: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում գործող պահեստներում ապրանքների պահպանման հնարավորություններին: Դիտարկվել է նաև մաքսային հսկողության տարածքի տեխնիկական հագեցվածության խնդիրը: Կոմիտեի ղեկավարին զեկուցել են, որ պահեստները կահավորված են անհրաժեշտ սարքավորումներով:  

ՊԵԿ նախագահը շրջայցով եղել է նաև «Հայկ» մաքսային հսկողության տարածքում: Այստեղ նա հետևել է ապրանքների բացթողնման  կազմակերպման գործընթացին, մասնավորապես՝  «Ռապիսկան» սարքավորման և  էլեկտրոնային կշեռքների կիրառման  հնարավորություններին: Կոմիտեի ղեկավարին հայտնել են, որ այստեղ պայմանների բարելավման աշխատանքներ են տարվում, շինարարությունը մոտենում է ավարտին, լինելու են նոր ենթակառուցվածքներ: 

Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեության սպասարկման արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը: 

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25