Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՊԵԿ-ը ամփոփում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության 1-ին կիսամյակի գործունեությունը
31/08/2021 15:41
Կիսվել

ՊԵԿ-ը ամփոփում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության 1-ին կիսամյակի գործունեությունը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելով մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները, շուրջօրյա հսկողական միջոցառումների արդյունքում 2021թ. առաջին կիսամյակում արձանագրել է բացահայտումների զգալի աճ: Մասանվորապես, վարչության կողմից 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտման 311 դեպք: Ընդ որում, 231-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 80 դեպքով սկսվել է վարչական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 446 կգ «հերոին», 1 կգ α-PVP, 0.4 կգ «մարիխուանա», 0․3 կգ «մեթամֆետամին», 0.3 կգ «մեֆեդրոն», 0․3 կգ «հաշիշ», մոտ 60 գրամ «կոկաին» տեսակների թմրամիջոցներ: Վարչության աշխատակիցները բացահայտել են նաև ԼՍԴ տեսակի թմրանյութի պարունակությամբ 100 բլոտեր, հաշիշի յուղի պարունակությամբ Էլեկտրոնային սիգարետի 114 մուշտուկ, մոտ 69 գրամ տետրահիդրոկաննաբինոլ և այդ թմրանյութ պարունակող 46 քաղցրավենիք, 15․57 գրամ պսիլոցին, 5․5 գրամ ՄԴՄԱ, մոտ 1 գրամ DMT, ինչպես նաև թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 18019 դեղահաբ և դեղապատիճ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է նաև այլ իրավախախտումներ, այդ թվում՝ 69 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի չհայտարարագրման, 26 հատ փամփուշտի ապօրինի տեղափոխման դեպքեր և այլն:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության խոշոր խմբաքանակների բացահայտում

Հաշվետու ժամանակահատվածում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, հետևողական աշխատանքի արդյունքում, 2021 թվականի 1-ին կիսամյակում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության առանձնակի խոշոր դեպքեր։ Այսպես, տարեսկզբին Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված բեռի զննությամբ հայտնաբերվել է 351 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց: Այն թաքցված է եղել խմորիչի անվան տակ տեղափոխված բեռի կազմում։ Ի դեպ, բեռը նախատեսված է եղել արտահանել Նիդեռլանդների Թագավորություն։ Նշված գործով ձերբակալվել է տարբեր քաղաքացիություն ունեցող 6 անձ:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքեր են բացահայտվել նաև փոստային առաքանիներում: Վարչության աշխատակիցները Հայաստանից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանուց հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց: Մաքսանենգներն այս անգամ «թանկարժեք բեռը» թաքցրել էին սպորտային ձեռնաթաթի սպունգանման ներդրանքի մեջ նախապես պատրաստված թաքստոցներում: Նշված դեպքով Վրաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացվել է միջազգային վերահսկելի մատակարարում, ինչի արդյունքում ձերբակալվել է ինչպես առաքանու ուղարկողը, այնպես էլ` ստացողը:

Շարունակելով պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ, Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանուց էլ վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 372 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի հանդիսացող բյուրեղանման զանգված: Այս անգամ էլ «մաքսանենգ ապրանքը» թաքցված է եղել առաքանով տեղափոխված կոսմետիկ միջոցների տարաների մեջ: Ընդ որում, ծանրոցի հասցեատերը հայտնաբերվելուց հետո պատրաստակամություն էր հայտնել աջակցել իրավապահ մարմիններին: Արդյունքում Երևանի տարբեր տեղանքներում նրա մատնացույց արված վայրերից հայտնաբերվել է շուրջ 475 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 15 փաթեթ: Նրա բնակարանում կատարված խուզարկությամբ ևս հայտնաբերվել է 404 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և 185 գրամ ընդհանուր քաշով նույն տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկ զանգված:

Կիսամյակի երկրորդ խոշոր բացահայտումը՝ 95 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտանբերել են հայ-իրանական սահմանին: Ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է Իրանից Հայաստանի տարածքով Ուկրաինա թմրամիջոցների տեղափոխման փորձը: «Ագարակ» պետական սահմանի անցման կետում Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող՝ ձմերուկ տեղափոխող բեռնատարի մաքսային զննման արդյունքում սառնարանային կիսակցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական 12 կոնստրուկցիաներից 7-ում հայտնաբերվել է թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ։

Կիսամյակում արձանագրված ուշագրավ դեպքերից է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձի կանխումը: Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում Հայաստանից ԻԻՀ մեկնող Իրանի 2 քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարների զննությամբ վարչության աշխատակիցները անսովոր «բեռ» են հայտնաբերել: Իրենց հանցավոր մտադրություններն իրականանցնելու նպատակով մաքսանենգերը ամենատարբեր հնարքների են դիմում: Այսպես, մեքենաներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա դատարկ տարաներից հայտաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված պլաստմասե 9 զամբյուղներ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է թմրաշրջանառության և ցանկացած իրավախախտման դեմ` միշտ մեկ քայլ առաջ լինելով օրինախախտներից:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11