Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
Հայ փորձագետներն այցելեցին Կոլայի ԱԷԿ
14/09/2021 11:17
Կիսվել

Հայ փորձագետներն այցելեցին Կոլայի ԱԷԿ

Հայ փորձագետներն այցելեցին Կոլայի ատոմակայանը (Կոլայի ԱԷԿ, Ռուսաստան, Մուրմանսկի շրջան)՝ ВВЭР-440 էներգաբլոկների ծառայության ժամկետը կրկնակի երկարացնելու փորձին ծանոթանալու նպատակով: Այս փորձը ներկայում ուսումնասիրվում է Հայաստանում կիրառելու համար:

Հայկական ԱԷԿ-ում այս տարի վերջին կարևոր աշխատանքներն են ընթանում երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ` կայանի շահագործումը մինչև 2026 թվականը երկարաձգելու նպատակով: Սակայն այսօր արդեն նախնական հաշվարկներ են կատարվել, ըստ որոնց՝ կայանը կարող է շահագործվել ևս 10 տարի: Հետևաբար, Կոլայի ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման փորձը օգտակար է Հայաստանի համար:

Հայկական և Կոլայի ԱԷԿ-երի համագործակցությունը պայմանավորված է ոչ միայն նույն տեսակի ռեակտորներով: Ժամանակին Հայկական ատոմակայանի կառուցումը կապված էր հենց Կոլայի ատոմակայանի հետ, որտեղ ստեղծվեց Հայաստանի համար կադրերի պատրաստման հատուկ ստորաբաժանում `փորձարկման և գործարկման արտադրամաս:

«Ի սկզբանե մեզ մոտ ձևավորվել են շատ ջերմ, բարեկամական և մասնագիտական ​​հարաբերություններ ՀԱյաստանում կառուցվող կայանի ղեկավարության հետ», – հիշում է Կոլայի ԱԷԿ -ի տնօրեն Վասիլի Օմելչուկը: – Կոլայի ԱԷԿ-ի մասնագետները ակտիվ մասնակցություն ունեցան Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկերի գործարկմանը: Համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Մենք պատրաստ ենք փոխգործակցել, լուծել մեր ընդհանուր խնդիրները, ներառյալ ծառայության ժամկետի երկարաձգումը և էներգաբլոկների արդիականացումը»:

Ատոմակայանների շահագործման ժամկետի երկարացումը համաշխարհային պրակտիկա է, աշխարհի ռեակտորների մեծամասնությունը 30 տարեկանից բարձր են: Կոլայի ատոմակայանը Ռուսաստանի միակ ատոմակայանն է, որը հաջողությամբ իրականացրել է երկու ВВЭР-440 էներգաբլոկերի շահագործման ժամկետի երկարացման ծրագիր: 2019 թվականին Կոլայի ԱԷԿ-ի 1-ին և 2-րդ բլոկներում կյանքի կոչվեց ծառայության ժամկետը երկարացնելու ծրագիր: Դրա շնորհիվ կայանի էներգաբլոկները էներգիա կմատակարարեն Մուրմանսկի մարզին և Կարելիային ավելի քան 10 տարի՝ համապատասխանաբար մինչև 2033 և 2034 թվականները:

Էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվել կառավարման անվտանգության համակարգերի արդիականացման, ճառագայթման մոնիտորինգի համակարգերի և ռեակտորի կայանի ակտիվ գոտու վթարային սառեցման նոր համակարգերի ներդրման ուղղությամբ: Նաև մեծ աշխատանք է կատարվել սարքավորումների փոխարինման և կայանի սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ:

«Կոլայի ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը օրինակելի է Հայաստանի համար: Նախագծային և լրացուցիչ ժամկետներում էներգաբլոկների երկարաժամկետ շահագործումն ապացուցում են դրանց բարձր հուսալիությունը: Էներգաբլոկների արդիականացման ճիշտ ընրված մոտեցումները և անվտանգության ոլորտում ձեռք բերված արդյունքը հիմք են հանդիսացել Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հայեցակարգի մշակման համար», – ասաց Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտի ինժեներ-էներգետիկ Անդրանիկ Վարդանյանը:

Այցի շրջանակներում փորձագետներն այցելեցին էլեկտրակայանի մեքենայական դահլիճ, կառավարման վահանակներից մեկի տարածք, ռեակտորային արտադրամաս, ինչպես նաև հեղուկ ռադիոակտիվ թափոնների վերամշակման եզակի համալիր (ՀՌԹ ՎՀ) ` պնդացրած ռադիոակտիվ թափոնների  պահեստավորմամբ (ՊՌԹՊ):

Հեղուկ ռադիոակտիվ թափոնների վերամշակման լայնածավալ համալիր գոյություն ունի միայն Կոլայի ԱԷԿ-ում և չունի նմանատիպն աշխարհում: Համալիրը շահագործման է հանձնվել 2006 թվականին և այստեղ առաջին անգամ կիրառվել է հեղուկ ռադիոակտիվ թափոնների իոնասելեկտիվ մաքրման տեխնոլոգիան: 15 տարվա ընթացքում ատոմակայանում ավելի քան 30,000 հազար խորանարդ մետր նման թափոններ են մաքրվել և բերվել անվտանգ վիճակի՝ ստանալով տարեկան 250 տոննա վերջնական մաքուր արտադրանք:

Համալիրը նախատեսված է հեղուկ ռադիոակտիվ թափոնները ռադիոնուկլիդներից մաքրելու համար: Մշակման արդյունքում ստացվում է պինդ աղի համաձուլվածք, որն այլևս չի պատկանում ռադիոակտիվ թափոններին: Այսպիսով, դա հնարավորություն է տալիս նվազեցնել թաղվելիք ռադիոակտիվ թափոնների քանակը և ապահովել թափոնների անվտանգ պահեստավորումը 300-500 տարի:

ԱԷԿ-ներում ՀՌԹՎՀ-ի ներդրումն օգնում է լուծել միջուկային էներգետիկայի արդյունաբերության ամենակարևոր խնդիրներից մեկը` միջուկային թափոնների պահեստավորումն ու մշակումը: Արդյունքում, ԱԷԿ-ներում նկատելիորեն նվազել է ռադիոակտիվ թափոններով պահեստների թիվը, ինչը հնարավորություն տվեց երկարացնել Կոլայի կայանի էներգաբլոկների ծառայության ժամկետն առանց պահեստարանների ավելացման: «Ինչպես տեսնում ենք, այսօր գիտությունն ու տեխնոլոգիան կանգնած չեն, ատոմակայաններում բոլոր համակարգերը թարմացվում են և ներդրվում են նոր տեխնոլոգիաներ: Կոլայի ԱԷԿ-ում ռադիոակտիվ թափոնների կառավարման փորձը կարող է կիրառվել նաև Հայաստանում: Հաշվի առնելով մեր երկրում միջուկային էներգիայի զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ ռադիոակտիվ թափոնների և սպառված միջուկային վառելիքի պահպանման և մշակման արդիական հարցերի լուծումը հանդիսանում է ՀՀ էներգետիկ անվտանգության անբաժանելի մասը», – ասաց Հայաստանում ՄԱԿ -ի Զարգացման ծրագրի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46