
2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 70.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 1.6 տոննա գորգ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 70.4%-ով։
Միևնույն ժամանակ, գործվածքների արտադրությունն աճել է 4.8 անգամ և կազմել 15.5 տոննա։ Զուգագուլպաների արտադրությունն աճել է 4.1%-ով և կազմել 12,948.7 հազար զույգ, իսկ ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների (ժիլետների) կամ համանման արտադրության ծավալները նվազել են 46.6%-ով և կազմել 2,025.2 հազար հատ։