Տնտեսական

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 423.00+0.00
OIL:  BRENT - 73.16+0.36 WTI - 70.60+2.38
COMEX:  GOLD - 2761.30-1.23 SILVER - 32.91-2.52
COMEX:  PLATINUM - 999.20-1.77
LME:  ALUMINIUM - 2617.50+0.06 COPPER - 9506.00-0.34
LME:  NICKEL - 15718.00-0.62 TIN - 31213.00+0.85
LME:  LEAD - 2019.50+0.77 ZINC - 3029.00-1.86
FOREX:  USD/JPY - 152.49-0.26 EUR/GBP - 1.0877+0.26
FOREX:  EUR/USD - 1.0877+0.26 GBP/USD - 1.2896-0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41763.46-0.90 NASDAQ - 18095.15-2.76
STOCKS US: S&P 500 - 5705.45-1.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67-2.63 TOPIX - 2644.26-1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 20506.43+0.93 SSEC - 3272.01-0.24
STOCKS EUR:  FTSE100 - 8110.10-0.61 CAC40 - 7350.37-1.05
STOCKS EUR:  DAX - 19077.54-0.93
01/11/2024  CBA:  USD - 387.17-0.45 GBP - 499.95-3.34
01/11/2024  CBA:  EURO - 420.51-0.68
01/11/2024  CBA:  GOLD - 34034.16-583.54 SILVER - 418.12-5.97
ՀՀ ՏԿԵ նախարարությունը և «Ռոսատոմ» Պետ​​կորպորացիան քննարկել են ենթակառուցվածքների զարգացման նոր ուղղությունների ոլորտում համագործակցությունը
08/10/2021 13:07
Կիսվել

ՀՀ ՏԿԵ նախարարությունը և «Ռոսատոմ» Պետ​​կորպորացիան քննարկել են ենթակառուցվածքների զարգացման նոր ուղղությունների ոլորտում համագործակցությունը

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել է «Ռուսատոմ միջազգային ցանց» ոլորտային համալիրի նախագահ Վադիմ Տիտովի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանդիպումը՝ նվիրված տարածքների զարգացման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպմանը ներկայացվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են քաղաքային և գյուղական միջավայրի կարևոր օբյեկտների անխափան էլեկտրասնուցման ապահովումը էլեկտրաէներգիայի կուտակման ժամանակակից համակարգերի միջոցով, ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացման ընթացքում սեյսմիկ ակտիվ շրջանների համար կոմպոզիտային նյութերի, մասնավորապես՝ ածխածնի մանրաթելերի օգտագործումը, կենցաղային, բժշկական և արդյունաբերական թափոնների կուտակման խնդիրների լուծումը: Նաև առաջարկներ են ներկայացվել առանձին ​​համակարգերի թվայնացման, քաղաքային տրանսպորտի աշխատանքի օպտիմալացման, էլեկտրատրանսպորտի զարգացման և այլ միջոցներով Երևանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու վերաբերյալ:

Մեկնաբանելով երկրների միջև համագործակցության զարգացումը, «Ռուսատոմ միջազգային ցանց» ոլորտային համալիրի նախագահ Վադիմ Տիտովը նշել է. «Ռուսաստանը և Հայաստանը էներգետիկ լուծումների ոլորտում կապված են համագործակցության երկար և բեղմնավոր պատմությամբ, բայց մենք պատրաստ ենք նաև մեր գործընկերներին առաջարկել համատեղ աշխատանք մի շարք նոր հեռանկարային ոլորտներում: Այսօր հանդիպմանը ներկայացվեցին ենթակառուցվածքների զարգացման ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումները, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին և որոնցում Ռոսատոմը և նրա դուստր ձեռնարկություններն ունեն նորարարական և արտադրական ամենամեծ ներուժը»:

Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Այսօր Հայաստանը կանգնած է տնտեսական և սոցիալական վերափոխումների կարևոր խնդիրների առջև: Ռուսաստանը լուծում է  նաև լայնածավալ ազգային խնդիրները: Մենք մեր երկրների դինամիկ և կայուն զարգացման հզոր ռեսուրս ենք տեսնում ավելի խորը ռուս-հայկական արդյունաբերական և նորարարական համագործակցության մեջ: Կարծում ենք, որ այսօր պետք է խոսել Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական տեխնոլոգիական դաշինքի մասին: Այսօր այս ոլորտում Ռուսաստանի դրոշակակիրներից մեկը՝ Ռոսատոմը, ներկայացրել է մի շարք նոր, բարձր տեխնոլոգիական արտադրության և ինովացիոն շղթաներ, որոնք կարող են ամուր կապել ժամանակակից ռուսական և հայկական ձեռնարկությունները, կորպորացիաները և ինժեներական կենտրոնները: Այժմ պետք է հետաքրքիր և բովանդակալից գաղափարներն ու առաջարկությունները վերածնենք կենսունակ նախագծերի: Մենք մտադիր ենք առավելագույնի հասցնել նրանց առաջխաղացումը»:

ՏԿԵ նախարարը ռուսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասաց. ««Ընդգծելով միջուկային էներգետիկայի և ընդհանրապես էներգետիկայի բնագավառում մեր երկարամյա և հետևողական համագործակցությունը, մենք ուրախությամբ նշում ենք, որ Ռոսատոմի ներկայացրած տարբեր այլ ոլորտները նույնպես հետաքրքրական են Հայաստանի համար հետագա զարգացման տեսանկյունից, մանավանդ որ այդ ոլորտների մի մասը վերաբերում է տարածքներին և համայնքային խնդիրներին: Մասնավորապես, դրանք այնպիսի ոլորտներ են, ինչպիսիք են կոշտ թափոնների վերամշակումը, խելացի քաղաքի գաղափարախոսությունը, կոմպոզիտային նյութերի արտադրությունն ու օգտագործումը, ինչպես նաև էներգետիկ այլ ոլորտներ, որոնք կարող են էական ներդրում ունենալ Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման գործում»:

Հանդիպման արդյունքում կողմերը վստահություն հայտնեցին, որ առաջարկվող ուղղությունները համահունչ են Հայաստանի զարգացման ռազմավարությանը, իսկ համագործակցությունը կզարգանա կոնկրետ նախագծերի հիման վրա` ռուսական կողմի բազմակողմանի մասնակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև հայկական կողմից` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և մասագիտացված ուղղությունների  ներկայացուցիչները: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պռոշկինը, «Ռոսատոմ»- ի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գորնը:

Ռոսատոմը` գլոբալ տեխնոլոգիական առաջատար է, աշխարհում ատոմային էներգիայի թիվ մեկ ընկերությունը, որը գործում է ավելի քան հիսուն երկրներում: Որպես միջուկային արդյունաբերության պիոներներից մեկը՝ «Ռոսատոմը» ավանդաբար գտնվել է միջազգային միջուկային շուկայի առաջատար դիրքում՝ ներառյալ ատոմակայանների կառուցում, հանքարդյունաբերություն և ուրանի հարստացում, միջուկային վառելիքի պատրաստում ու մատակարարում: Այսօր, 75 տարվա ընթացքում կուտակված եզակի իրավասությունների շնորհիվ, ընկերությունը նվաճում է նոր հեռանկարային նորարարական արտադրանքների շուկաները: Ջրածնի էներգիան, էներգիայի պահուստը, միջուկային բժշկությունը, քամու էներգիան, կոմպոզիտային նյութերը, նյութատեխնիկական բիզնեսը, բնապահպանական լուծումները. ավելի քան հարյուր նոր բիզնես ոլորտներ ընդհանուր առմամբ որոշում են Ռոսատոմի ներկա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում:

01/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
-0.45
Եվրո (EUR)
420.51
-0.68
Ռուբլի (RUR)
3.95
-0.04
Լարի (GEL)
141.88
+0.61
34034.16
-583.54
Արծաթ
418.12
-5.97