Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 387.75-0.25
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 77.53+3.69 WTI - 73.66+3.70
COMEX:  GOLD - 2680.80+0.17 SILVER - 32.38+1.44
COMEX:  PLATINUM - 1013.90+0.42
LME:  ALUMINIUM - 2629.00-1.85 COPPER - 9866.00-2.17
LME:  NICKEL - 17589.00-3.11 TIN - 33709.00-0.54
LME:  LEAD - 2142.50-0.40 ZINC - 3124.00-1.56
FOREX:  USD/JPY - 146.32-0.37 EUR/GBP - 1.1027-0.06
FOREX:  EUR/USD - 1.1027-0.06 GBP/USD - 1.3131-0.89
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42011.59-0.44 NASDAQ - 17918.48-0.04
STOCKS US: S&P 500 - 5699.94-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 38552.06+1.97 TOPIX - 2683.71+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 22113.51-1.47 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8282.52-0.10 CAC40 - 7477.78-1.32
STOCKS EUR:  DAX - 19015.41-0.78
03/10/2024  CBA:  USD - 387.05-0.13 GBP - 507.73-6.33
03/10/2024  CBA:  EURO - 427.46-0.99
03/10/2024  CBA:  GOLD - 33112.72-93.28 SILVER - 390.62+0.31
Աննա Զալինյան. Չինաստանի մեծ սփյուռքը
13/10/2021 13:15
Կիսվել

Աննա Զալինյան. Չինաստանի մեծ սփյուռքը

­Չի­նաս­տա­նն ու­նի նաև մեծ սփյուռք: Չի­նա­ցի­նե­րին ար­տա­սահ­մա­նում ան­վա­նում են խուա­րըն, կազ­մում են մոտ 50-60 մի­լի­ոն մա­րդ: Չի­նա­ցի­նե­րի հա­տուկ խումբ են կազ­մում բա­րձ­րա­գույն կր­թու­թյուն ստա­նա­լու հա­մար ար­տա­սահ­ման մեկ­նած չին ե­րի­տա­սա­րդ­նե­րը՝ «­լյու­սու­շըն» [1]:

­Չի­նաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը մե­ծա­գույն ու­շադ­րու­թյուն է դա­րձ­նում ե­րի­տա­սա­րդ­նե­րին ար­տա­սահ­ման սո­վո­րե­լու ու­ղար­կե­լուն և ա­վար­տե­լուց հե­տո նրա­նց հայ­րե­նիք վե­րա­դա­րձ­նե­լուն, այ­նու­հե­տ՝ աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լուն:

Ար­տե­րկ­րում ու­սա­նող չի­նա­ցի ե­րի­տա­սա­րդ­նե­րին Չի­նաս­տա­նում դի­տում են որ­պես պե­տու­թյան «­թան­կար­ժեք հա­րս­տու­թյուն», երկ­րի կադ­րային ռե­սուր­սի կար­ևո­րա­գույն բաղ­կա­ցու­ցիչ մաս, իսկ պե­տու­թյունն ա­մեն կե­րպ օ­ժան­դա­կում է ար­տա­սահ­մա­նում ե­րի­տա­սա­րդ­նե­րի ուս­մա­նը:

­Չի­նաս­տա­նի հա­մար խի­ստ ար­դի­ա­կան է ոչ մի­այն ար­տա­սահ­մա­նում սո­վո­րող ե­րի­տա­սա­րդ­նե­րի, այլ նաև ար­տա­սահ­մա­նում բնակ­վող չի­նա­ցի մաս­նա­գետ­նե­րի՝ հայ­րե­նիք վե­րա­դար­ձի ա­պա­հո­վու­մը: Այդ նպա­տա­կով մշակ­վել են բազ­մա­թիվ ծրագ­րե­ր[2], դրա­մաշ­նո­րհ­ներ, լայ­նո­րեն կի­րառ­վում է թա­փուր հաս­տիք­նե­րի հա­մար ար­տա­սահ­մա­նում «­տո­նա­վա­ճառ­նե­րի» կազ­մա­կերպ­ման պրակ­տի­կան:

ՉԺՀ-ի կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյան ար­տա­քին հար­ցե­րի բյու­րոյի կող­մից ի­րա­կա­նաց­վում է «­Գար­նա­նային լույս» («Chunhui») ծրա­գի­րը, ո­րի մի­ջո­ցով կա­ռա­վա­րու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րում է ար­տե­րկ­րում բնակ­վող չի­նա­ցի գիտ­նա­կան­նե­րի ու լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րի կար­ճա­ժամ­կետ այ­ցե­րը Չի­նաս­տան, կազ­մա­կեր­պում է նրա­նց դա­սա­խո­սու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խան լսա­րան­նե­րի հա­մար: Այս ծրա­գի­րը կոչ­վում է «­Ծա­ռայել հայ­րե­նի­քին ար­տա­սահ­մա­նից», ո­րը հե­տո դառ­նում է «­Վե­րա­դառ­նալ և ծա­ռայել հայ­րե­նի­քին»[3]:

Հա­ման­ման ծրագ­րե­րը մաս­նա­կից­նե­րին ա­ռա­ջար­կում են շա­հե­կան պայ­ման­ներ, մաս­նա­վո­րա­պե­ս՝ գի­տա­կան և հե­տա­զո­տա­կան աշ­խա­տա­նք­նե­րի ամ­բող­ջու­թյա­մբ ֆի­նան­սա­վո­րում: Ընդ ո­րում, ար­տա­սահ­մա­նից վե­րա­դար­ձած լա­վա­գույն գի­տա­նա­կան­նե­րը ու­նե­նում են ա­ռա­վե­լու­թյուն տե­ղա­ցի մաս­նա­գետ­նե­րի նկատ­մա­մբ, քա­նի որ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ֆոն­դե­րից ա­ռաջ­նա­հե­րթ օգտ­վե­լու ի­րա­վունք են ստա­նում: Մի­ա­ժա­մա­նակ նրա­նց տր­վում է սո­ցի­ա­լա­կան բո­լոր փա­թեթ­նե­րից օգտ­վե­լու ի­րա­վունք, ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նե­ու­­թյամբ զբաղ­վե­լու լի­ա­կա­տար ա­զա­տու­թյուն: Ծրագ­րե­րի մաս­նա­կից­նե­րը պար­տա­վոր չեն ստա­նալ Չի­նաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ու­թյուն: Այս ա­մե­նը զու­գա­հե­ռա­բար խթա­նում է մր­ցակ­ցու­թյու­նը տե­ղա­ցի և դր­սից ժա­մա­նած չին մաս­նա­գետ­նե­րի մի­ջև:­

Ար­տա­սահ­մա­նում թա­փուր տե­ղե­րի չի­նա­կան տո­նա­վա­ճառ­նե­րը կազ­մա­կե­րպ­վում են տա­րին մեկ ան­գա­մ՝ սկ­սած 2000 թվա­կա­նից, ո­րին մշ­տա­պես ներ­կա են լի­նում Չի­նաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան, գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի, պե­տա­կան ու Չի­նաս­տա­նի մաս­նա­վոր հատ­վա­ծի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րը[4]: Տո­նա­վա­ճառ­նե­րի ժա­մա­նակ ներ­կայաց­վում են ամ­բող­ջա­կան սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներ, բնա­կա­րա­նի տրա­մա­դր­ման պայ­ման­ներ, ե­րե­խա­նե­րին դպ­րոց­նե­րում կամ ման­կա­պար­տեզ­նե­րում ըն­դու­նե­լու ե­րաշ­խիք­ներ: Տո­նա­վա­ճառ­նե­րին, որ­պես թա­փուր տե­ղե­րի հա­վակ­նո­րդ­ներ, մաս­նակ­ցում են աշ­խա­տան­քից ա­զատ­ված կամ ար­դեն ա­զատ­ման են­թա­կա ա­մե­նա­տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի տեր մար­դիկ, շատ հա­ճա­խ՝ նաև ժա­մա­նա­կին Չի­նաս­տա­նում կամ ար­տե­րկ­րում բազ­մա­թիվ բա­րձր պաշ­տոն­ներ զբա­ղեց­րած և աշ­խա­տան­քային մեծ փո­րձ ու­նե­ցող մաս­նա­գետ­ներ, բու­հե­րի շր­ջա­նա­վա­րտ­նե­ր[5]:

­Հայ­րե­նիք վե­րա­դար­ձած չի­նա­ցի մաս­նա­գետ­նե­րը նույն­պես կա­նգ­նում են տար­բեր դժ­վա­րու­թյուն­նե­րի (խն­դիր­նե­րի) առջև, մաս­նա­վո­րա­պե­ս՝

  1. ­սո­ցի­ա­լա­կան լար­վա­ծու­թյու­նը և տե­ղա­կան կադ­րե­րի դժ­գո­հու­թյու­նը հայ­րե­նիք վե­րա­դար­ձած չի­նա­ցի մաս­նա­գետ­նե­րի հա­տուկ կար­գա­վի­ճա­կի և ար­տո­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ,
  2. ՉԺՀ վե­րա­դար­ձած մաս­նա­գետ­նե­րի դժ­վար հար­մար­վե­լն ի­րա­կա­նու­թյա­նը, երբ ա­ռան­ձին դեպ­քե­րում լա­վա­գույն կր­թու­թյա­մբ մաս­նա­գետ­նե­րը հայտն­վում են երկ­րոր­դա­կան դիր­քում, աշ­խա­տան­քի մեջ ըստ ար­ժան­վույն չեն գնա­հատ­վում, մի­ա­ժա­մա­նակ, վե­րա­դար­ձած չի­նա­ցի­նե­րից շա­տե­րը հո­գե­բա­նո­րեն և գա­ղա­փա­րա­պես չեն հար­մար­վում ի­րենց հայ­րե­նի­քի ի­րա­կան պայ­ման­նե­րին, քա­նի որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում «ըն­դու­նել» են այլ երկր­նե­րի մշա­կույ­թը,

Նշ­ված հիմ­նա­խն­դիր­նե­րը զուտ «­չի­նա­կան» չեն: Դրա­նց բախ­վում են բո­լոր նրա­նք, ով­քեր ո­րո­շա­կի ժա­մա­նակ բնակ­վել են այլ երկր­նե­րում և ա­պա վե­րա­դար­ձել են հայ­րե­նիք: Ուս­տի նաև հե­նց այս պատ­ճա­ռով էլ ան­հրա­ժե­շտ է ու­սում­նա­սի­րել Չի­նաս­տա­նի փո­րձն այս բնա­գա­վա­ռում:

­Մաս­նա­վոր հատ­վա­ծին պե­տու­թյան ա­ռան­ձին լի­ա­զո­րու­թյուն­նե­րի մի մա­սի փո­խա­նց­ման, ինչ­պես նաև նրա­նց մի­ջև մր­ցակ­ցու­թյան խթան­ման, պե­տա­կան ծախ­սե­րի ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման հար­ցե­րում պե­տա­կան գնում­նե­րի մե­խա­նիզ­մը Չի­նաս­տա­նում վեր­ջին տե­ղում չէ:

Պե­տա­կան գնում­նե­րի մա­սին օ­րեն­քի հա­մա­ձայն՝ տե­ղա­կան մա­տա­կա­րար­նե­րին տրա­մա­դր­վում են ար­տո­նու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պե­ս՝ «ար­տադ­րան­քի, ապ­րան­քի կամ ծա­ռայու­թյան ա­վե­լի քան 50 տո­կո­սը պե­տք է ար­տա­դր­ված լի­նի Չի­նաս­տա­նում»: Ներ­մուծ­ված ապ­րա­նք­նե­րը կա­րող են գն­վել մի­այն բա­ցա­ռիկ դեպ­քե­րում, երբ դրա­նց ներ­քին հա­մար­ժե­քը 20 տո­կո­սով թա­նկ է ներ­մուծ­վո­ղից: Ըստ Եվ­րա­հա­նձ­նա­ժո­ղո­վի հա­ղո­րդ­մա­ն՝ «2012 թվա­կա­նի մայի­սի դրու­թյա­մբ Չի­նաս­տա­նը գրա­վում է ա­ռա­ջին տե­ղը պե­տա­կան մի­ջոց­նե­րով ներ­մուծ­ված ար­տադ­րան­քի ձե­ռք­բեր­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րի գծով (7 սահ­մա­նա­փա­կում)»[6]:

Չինագետ, տնտ. գիտ. թեկն.՝ Աննա Զալինյան

[1] Степнова Г.А. Китайское студенчество за рубежом – часть китайской диаспоры. // Инфор­мационные материалы: «Общество и государство в Китае в период реформ». КНР: Институ­ционализация опыта реформ. (Материалы ежегодной конференции Центра современной истории и политики Китая ИДВ РАН,). Москва. ИДВ РАН. 2016, Вып. 25.

[2] Բարձր որակավորմամբ մարդկային ռեսուրսների ներգրավման չինական առաջին ծրագիրը կոչվում էր «Տաղանդավոր երիտասարդ պրոֆեսորների ֆինանսական աջակցության ծրագիր», որի իրականացման միայն առաջին տարում Չինաստան վերադարձան արտա­սահմանում բնակվող և աշխատող 2218 գիտնականներ: // աղբյուրը՝ David Zweig, Learning to compete: China՛s efforts to encourage a “reverse brain drain”// Competing for global talent/ Ed. Ch. Kuptsch, Pang E.F., 2006

[3] Այդ մասին տես նաև՝ Ларин А.Г. Китайские мигранты в России. История и современность. М.: Восточная книга, 2009.

[4] Օրինակ՝ միայն 2008 թվականին Շանհայի Կառավարությունը ապահովագրական 24 չինական ընկերությունների հետ Լոնդոնում, Չիկագոյում և Նյու-Յորքում անցկացրել է թափուր աշխատատեղերի երեք տոնավաճառ: // http://www.chinadaily.com.cn/china/2008-12/18/content_7412764.htm

[5] http://www.chinatoday.com.cn/ctenglish/se/txt/2009-09/27/content_219762_4.htm

[6] Report about Import Limitation in Government Procurement // European Commission Trade Website. – 2012. http://trade.ec.europa.eu/reports/908734 ; Տես՝ Yin Pumin. A New Dawn for NGOs. Registration requirements relaxed for charity work // Beijing Review – 06.10.2013. http://www.bjreview.com.cn/quotes/txt/2013-10/06/content_570659.htm; Brown T. L., Potoski M. Transaction Costs and Institutional Explanations for Government Service Production Decisions.; Romzek B.S., Johnson J.M. Contract Implementation and Management Effectiveness: A Preliminary Model // Journal of Public Administration. Research and Theory. – 2002. – № 12 (3)

 

03/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.13
Եվրո (EUR)
427.46
-0.99
Ռուբլի (RUR)
4.07
-0.03
Լարի (GEL)
141.66
-0.09
33112.72
-93.28
Արծաթ
390.62
+0.31