
Ճամբարակում կատարվել է 160 հեկտար աշնանացան
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում կատարվել է 160 հեկտար աշնանացան ցորենի ցանք։
Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, կատարված աշնանացանի կեսից ավելին բաժին է ընկնում Ճամբարակ քաղաքի, մնացածը՝ համայնքի կազմում գտնվող 9 գյուղերի տնտեսություններին։ Նոյեմբերի 10-ի դրությամբ աշնանացանի աշխատանքներն ավարտված են, սակայն տնտեսություններում ընթանում են վարի աշխատանքներ՝ վարելահողերը գարնանացանին նախապատրաստելու համար։
«Նախորդ տարվա համեմատ այս տարի Ճամբարակում գրեթե կրկնապատկվել են աշնանացանի ծավալները։ Ճիշտ է, այս տարի տեւական երաշտի պատճառով աշնանացան ցորենի բերքը սպասվածից պակաս ստացվեց՝ մեկ հեկտարից կազմելով միջինը 1,5 տոննա, սակայն տնտեսությունները որոշեցին ավելացնել ցանքերի ծավալները։ Հողին պահ տրված սերմացուն հիմնականում տրամադրվել է պետական սուբսիդավորման շրջանակներում։ Այն ձեռք է բերվել սերմնաբուծական տնտեսություններից։ Այժմ ընթացող վարի աշխատանքների արդյունքում ավելի շատ յուրացվում են անմշակ մնացած հողերը, որտեղ հաջորդ տարի կկատարվի գարնանացան»,- պատմեց համայնքի ղեկավարի տեղակալը։
Խոսրով Խլղաթյան
10:30 03/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 398.00 | 401.50 |
AMD / EUR | 428.50 | 437.00 |
AMD / RUR | 5.58 | 5.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը