Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Գեղամ Գևորգյանը՝ մթերքների գների մասին
28/12/2021 15:15
Կիսվել

Գեղամ Գևորգյանը՝ մթերքների գների մասին

Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է:  Այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալները:

«Կարագի շուկայում մի փոքր գների նվազում կա, շուկան սկսել է կարգավորվել: Կորոնավիրուսի պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրները դեռևս չեն վերացել, սակայն կայունություն է նկատվում: Օրինակ, եթե մայիսի 27-ին 1 կգ «Նոր զելանդական»-ը եղել է 4420 դրամ, ապա ներկայումս 4380 դրամ է»,-ասաց Գևորգյանը:

Հավի մսի շուկայում գները տատանվել են 1320-1450 դրամի շրջանակում: Հիմա գների բարձրացում կա մինչև 1490-1510 դրամ: Ըստ Գևորգյանի՝ հավի մսի շուկայում խնդիրները շարունակում են մնալ: Նույնիսկ քվոտաների կիրառումը չի օգնում: ՀՀ-ն հիմնական ներմուծում անում է Ուկրաինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից: «Ամբողջ աշխարհում մսի ծավալների ներմուծման ծավալների էական կրճատում է եղել: Նույնիսկ մեր ԵԱՏՄ գործընկերները, որոնք ավանդաբար եղել են հավի մեծ պաշարներ ունեցող շուկաներ, հիմա փորձում են քվոտաներ կիրառել, որ վիճակը կարգավորվի»,-ասաց նա՝ հավելելով, որ տեղական թռչնամսի շուկայում ՀՀ-ն ունի լուրջ պոտենցիալ:

Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա  դրա բարձր գինը պահպանվում է:

«Եթե կգ-ով շաքարավազը մայիսին եղել է 390-391 դրամ, ապա հիմա 400 դրամին մոտ է:ՀՀ-ում այս տարի շաքարավազ չի արտադրվել՝ կապված հումքի ներմուծման խնդիրների հետ: Անցյալ տարի քվոտավորված շաքար ներմուծեցինք ՀՀ, որի արդյունքում մի պահ գինն իջել էր: Սակայն այդ քվոտավորված շաքարն էլ ԵԱՏՄ-ում բաշխվում է, անսահմանափակ չէ»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Հիմնական երկիրը, որտեղից Հայաստանը շաքարավազ է ներմուծում ՌԴ-ն է, որը նույնպես շաքարավազի խնդիր ունի:

Ըստ Գևորգյանի՝ ձեթի գինը վերջապես սկսել է մի փոքր իջնել: Ընդ որում, սա այն ապրանքային շուկան է, որտեղ գների բարձրացումն ամենաշատն է:

Եգիպտացորենի շուկայում տեղի էր ունեցել մեծ ճգնաժամ, որի պատճառով ձեթի գները բարձրացել են: Ընդ որում, տարբեր մեխանիզմներով փորձ է արվում գները կարգավորել: «Մայիսից դեկտեմբեր հատվածում ձեթի գնի մոտ 300 դրամ նվազեցում է տեղի ունեցել, բայց այդ նվազեցված գինը, կարծում եմ, շուկայի կարգավորման, կորոնավիրուսի հետևանքների վերացման արդյունքում էլ ավելի կիջնի»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Ալյուրի շուկայում բարձրացումը պահպանվում է, մայիսի նկատմամբ կիլոգրամով ալյուրի գինը մոտ 20 դրամով բարձրացել է:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41