Տնտեսական

USD BUY - 391.50-0.50 USD SELL - 395.50-0.50
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 429.00-1.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40762.73+0.90 TOPIX - 2799.28+0.66
STOCKS CHINA:  HANG SENG - 16392.84-1.36 SSEC - 2993.14-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
27/03/2024  CBA:  USD - 394.71-0.97 GBP - 498.56-2.21
27/03/2024  CBA:  EURO - 427.55-1.96
27/03/2024  CBA:  GOLD - 27662.14-28.54 SILVER - 315.03+1.26
Հունվարի 1-ից Հայաստանում արգելվում է պոլիէթիլենային տոպրակների իրացումը
03/01/2022 11:26
Կիսվել

Հունվարի 1-ից Հայաստանում արգելվում է պոլիէթիլենային տոպրակների իրացումը

Հայաստանում թաղանթի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը գործում է հունվարի 1-ից: Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Սա կարևոր քայլ է՝ կանխելու առաջացող գլոբալ բնապահպանական խնդիրները։

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն Արմենպրեսի հետ զրույցում ընդգծում է՝ նախարարությունն ակնկալում է, որ փոփոխությունները կհանգեցնեն նոր մշակույթի ձևավորմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման ծավալի նվազեցմանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Այսպիսով՝ այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

Շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացվել տարբեր նախագծեր, որոնց նպատակն է կրճատել պլաստիկի օգտագործումը և հասարակությանն այլընտրանք առաջարկել: Դրանցից են կենսաքայքայվող, ինչպես մեկանգամյա, այնպես էլ բազմակի օգտագործման տոպրակները, որոնք պատրաստված են պոլիվինիլային սպիրտից, ինչը լուծվում է ջրում և թունավոր չէ: Տոպրակները, կախված տեսակից, լուծվում են տաք և սառը ջրում՝ չվնասելով շրջակա միջավայը և ջրային ռեսուրսները:

Այլընտրանքային տարբերակ է նաև Eco bag_withme կտորե պայուսակների արտադրությունը: Էկո պարկերը էկոլոգիապես մաքուր են, ունեն պահպանման հրաշալի հատկություն, ունիվերսալ են, հնարավոր է օգտագործել թե’ խոհանոցում բանջարեղենի, հացաբուլկեղենի համար, թե’ պահարանում հագուստի: Էկո պարկերն ունեն էսթետիկ տեսք, տնտեսավարողներն էլ  տալիս են հնարավորություն այն ձեռք բերել ցանկացած դիզայնով և գույներով:

Հանրապետությունում տարեկան սպառվում է 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որը կազմում է արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 %-ը: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի ջրային ռեսուրսները, ինչպես նաև հանգստյան գոտիներին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Գայանե Գաբոյան

27/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.71
-0.97
Եվրո (EUR)
427.55
-1.96
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.05
-0.51
27662.14
-28.54
Արծաթ
315.03
+1.26