Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԲԻԶՆԵՍ 24. ԷՔՍՊԵՐՏ – Տաթևիկ Առուստամյանը՝ ՌԴ դեմ պատժամիջոցների և դրանց՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցության մասին
28/02/2022 19:53
Կիսվել

ԲԻԶՆԵՍ 24. ԷՔՍՊԵՐՏ – Տաթևիկ Առուստամյանը՝ ՌԴ դեմ պատժամիջոցների և դրանց՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցության մասին

«Բիզնես 24. ԷՔՍՊԵՐՏ» շարքի հաջորդ հյուրը տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանն է։ Նրա հետ զրուցել ենք Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների՝ Հայաստանի վրա ունենալիք հնարավոր ազդեցության մասին։

Ռուսաստանը համաշխարհային տնտեսության մեջ զգալի դեր ունի։ Սա հաշվի առնելու դեպքում հարց է առաջանում՝ պատժում են միայն Ռուսաստանին, թե ամբողջ աշխարհին։ Տնտեսագետը նկատում է՝ պատժամիջոցների ազդեցությունն իր վրա կզգա ոչ միայն ՌԴ բնակչությունն, այլ նաև ԵՄ-ն, Հայաստանը և էլի շատերը։

«Ռուսաստանը համարվում է Հայաստանի խոշոր առևտրային գործընկերը։ Մասնավորապես, ՌԴ կշիռը ՀՀ արտաքին առևտրում կազմում է 30 տոկոս։ Գրեթե նույն ցուցանիշն է թե արտահանման, թե ներմուծման ոլորտում։ Ռուբլու թուլացումը նաև դրամի նկատմամբ նշանակում է, որ մեր երկրի ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում ընկնելու է, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեր արտադրողների համար. առևտրի գրեթե 40 տոկոսն իրականցվում է ռուսական ռուբլով։ Մյուս ուղղությունը, որն անդրադառնալու է առևտրային հաշվեմնացորդի վրա, ներմուծման ծավալների մեծացումն է», – մեկնաբանում է մասնագետը։

Տնտեսագետը նկատում է՝ ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար հայ արտադրողը պետք է փնտրի նոր շուկաներ՝ ի դեմս Չինաստանի, ԵՄ-ի, թեև այնտեղ Հայաստանը չունի այն մատչելիությունն, ինչ Ռուսաստանի շուկայի դեպքում։

Տաթևիկ Առուստամյանի դիտարկմամբ՝ ավելի կարևոր ուղղություն է տրանսֆերտների՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան։
«Թեպետ համավարակով և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Ռուսատանից ներհոսող տրանսֆերտների կշիռը մեր ՀՆԱ-ում նվազել է, բայց այդ ազդեցությունն իր վրա կզգա մեր բնակչության այն հատվածը, որը տնօրինում է այդ փոխանցումները»։

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի ֆինանսական համակարգը SWIFT-ից անջատելուն, սրա շուրջ աշխարհը դեռ կոնսենսուսի չի եկել։ Այս դեպքում, սակայն, Ռուսաստանն այլընտրանք ունի, թեև այն SWIFT-ի մասշտաբայնությունն ու գլոբալ առումով այլընտրանքը չէ։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90