«Ուրալյան ավիաուղիներ»-ը մինչև մարտի վերջ դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան
«Ուրալյան ավիաուղիներ»-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ մարտի 4-ից մինչև մարտի 26-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ընկերությունը գրառում է արել «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Կապված աշխարհաքաղաքական իրադրության հետ՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը ստիպված է չեղարկել հետևյալ միջազգային չվերթները. մարտի 4-26-ը՝ ԱՄԷ, մարտի 4-26-ը՝ Հայաստան, մարտի 5-26-ը Ադրբեջան, մարտի 4-26-ը՝ Իսրայել»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ավիաընկերությունը հայտնել էր մարտի 1-ից Հունգարիա, Իսպանիա, Բուլղարիա, Կիպրոս, Պորտուգալիա և Թուրքիա չվերթները դադարեցնելու մասին՝ կապված եվրոպական երկրների օդային տարածքի փակման հետ: