Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Շվեյցարիան մեկնարկում է 4,500,000 շվեյցարական ֆրանկ (CHF) արժողությամբ բազմամյա նախագիծ
04/04/2022 10:36
Կիսվել

Շվեյցարիան մեկնարկում է 4,500,000 շվեյցարական ֆրանկ (CHF) արժողությամբ բազմամյա նախագիծ

2022 թվականի ապրիլի 4-ին Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալությունը (SDC) հաստատեց ավելի վաղ հայտարարված «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագծի 4,500,000 շվեյցարական ֆրանկ (CHF) գումարի չափով ֆինանսավորումը։ Նախագիծը կաջակցի Հայաստանին նորարարական ձևով համատեղել բնության պահպանությունն ու տնտեսական աճը՝ ի բարօրություն նրանց, ովքեր ամենաշատն են դրա կարիքը զգում։ Նախագիծն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) կողմից՝ որպես «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մաս:  

Կովկասի էկոտարածաշրջանը կենսաբանական բազմազանությամբ աշխարհի ամենահարուստ տարածքներից մեկն է։ Միևնույն ժամանակ, Հայաստանի լեռնային էկոհամակարգը գյուղական համայնքների համար հանդիսանում է կարևոր արտադրողական աղբյուր։ Այնուամենայնիվ, երկրի բնապահպանական իրավիճակն արագորեն վատթարանում է՝ կլիմայի փոփոխության ազդեցության, հողի և բնական ռեսուրսների վատ կառավարման հետևանքով: Գյուղական աղքատության բարձր մակարդակն արտացոլում է վատ բնապահպանական իրավիճակը: Ընթացիկ քաղաքականությունը մինչ այժմ գրեթե չի արձագանքել աղքատության, շրջակա միջավայրի քայքայման և կլիմայի փոփոխության հետևանքների եռակի մարտահրավերներին:

Այդ մարտահրավերներին դիմակայելու համար Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագիծը նպատակ ունի բարելավելու հեռավոր շրջաններում գտնվող ֆերմերների և գյուղական ձեռնարկությունների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների առավել խնայողաբար և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Որպես տնտեսական աճը, բնական ռեսուրսների և կենսաբազմազանության պաշտպանությունը միմյանց կապող ջանքերի գործադրում, նախագիծը նպաստում է նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը: Նախագծի սիրտն ու առանցքը էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության զարգացումն է՝ գյուղական բնակչության և հատկապես դրա աղքատ կազմի մասնակցությամբ, ովքեր նախաձեռնության հիմնական շահառուներն են: Ներառական զբոսաշրջության այս ուղղությունը, որը լրացնում է պաշտոնական ազգային զբոսաշրջային քաղաքականությունը, Հայաստանում և Հարավային Կովկասում ընդլայնվելու մեծ ներուժ ունի:

Նախագիծը կտևի ութ տարի: Ֆինանսավորումը կկազմի 4՛500՛000 շվեյցարական ֆրանկ (CHF) և այն կիրականացվի ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Նախագիծը «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մասն է, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և KfW Զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրի հայկական բաղադրիչն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) հետ գործընկերությամբ։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69