
2022թ. հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 45,239.8 տոննա հաց։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.5%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 8.6%-ով և կազմել 26,186.7 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 13.7%-ով և կազմել 327.1 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 3.8%-ով և կազմել 743.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 39.4%-ով և կազմել 1,057.7 տոննա։