
Մայիսի 6-ի դրությամբ՝ գազամատակարարման հայտերի ծավալը Ռուսաստանից ԵՄ կազմում է 98,9 միլիոն խորանարդ մետր
Մայիսի 6-ի դրությամբ՝ ռուսական գազի եվրոպական սպառման համար ներկայացված հայտերի ծավալը մնում է բարձր մակարդակում՝ կազմելով 98,9 միլիոն խորանարդ մետր: Այս մասին հայտնել է «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը և նշել, որ Ռուսաստանից գազի տարանցումը շարունակվում է կանոնավոր ռեժիմով։
Եվրոպայից հայտերի առավելագույն ծավալը գրանցվել է ընթացիկ տարվա մարտի սկզբին՝ կազմելով 109,6 միլիոն խորանարդ մետր։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքով Եվրոպա կարող է մատակարարել օրական առավելագույնը 109,5 միլիոն խորանարդ մետր գազ: