Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հովհաննես Խաչատրյանը՝ առևտրի և ՀՀ տնտեսության վրա Ռուսաստանի տնտեսության ազդեցության մասին
16/05/2022 12:07
Կիսվել

Հովհաննես Խաչատրյանը՝ առևտրի և ՀՀ տնտեսության վրա Ռուսաստանի տնտեսության ազդեցության մասին

Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի: Ուկրաինայի հետ առևտուրը մոտ է զրոյին, սակայն ծավալներն ինչ-որ կերպ լրացվելու են:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանն այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով առևտրի և Ռուսաստանի տնտեսության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա:

«Մենք ունենք 2.5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որտեղ 800 մլն դոլարի կարգի արտահանումն է, 1.7 մլրդ դոլարի՝ ներմուծումը: Վերջին 1.5 ամսվա դինամիկ զարգացումների պարագայում առկա տվյալները դեռ քիչ են հեռու գնացող ենթադրություններ անելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, առևտուրը կկրճատվի»,-ասաց Խաչատրյանը:

ԿԲ-ն, սակայն, վճարային հաշվեկշռի, կապիտալ հոսքերի, առևտրային հաշվեկշռի տեսանկյունից դեռ վերջնական գնահատական չի տվել, թե որ ուղղությամբ կլինի զուտ առևտրի փոփոխությունը:

Հայաստանն Ուկրաինայի հետ ունի ոչ մեծ ծավալի առևտուր՝ 160 մլն դոլարի, որից 120 միլիոնը ներմուծումն է: «Դա, եթե չի զրոյացել, ապա զրոյին մոտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ներմուծման և արտահանման ծավալները, բնականաբար, ինչ-որ կերպ լրացվելու են այլ ճանապարհներով:

Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի տնտեսության կանխատեսումներին՝ ԿԲ նախագահի տեղակալն ասաց.  «ՌԴ-ի տնտեսության կանխատեսումները մեզ մոտ, բնականաբար, բացասական են, կանխատեսել ենք 8 տոկոսի չափով: Սակայն շատ մեծ, անհասկանալի իրադարձությունների մեջ ենք այդ կանխատեսումն արել, այս պահին հնչում են 10-15 տոկոս, 6-7 տոկոս, շատ տարբեր կանխատեսումներ»:

Ռուսաստանը երկնիշ՝ մոտ 15 տոկոս գնաճ ունի, որը արդյունք է մեծ անորոշությունների և ռուբլու փոխարժեքի արժեզրկման: Վերջին շրջանում իրավիճակի կայունացման հետ և ռուբլու փոխարժեքի փոփոխության հետ կապված՝ կլինեն փոփոխություններ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52