Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Սուրեն Պարսյան. Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք
16/05/2022 16:33
Կիսվել

Սուրեն Պարսյան. Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրառում է արել, որում մասնագետը նկատել է՝ հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք:

«2022 թվականի պետական բյուջեն ընդունելիս գործող իշխանություններն իրենց բնորոշ պոռոտախոսությամբ հայտարարում էին, որ աննախադեպ բարձր նշաձող են սահմանել 2022 թվականի համար, մասնավորապես՝ 7 տոկոսանոց տնտեսական աճ, բյուջեի ծախսային մասի 18,2 տոկոսանոց աճ, կապիտալ ծախսերի 60 տոկոսանոց աճ, հարկային եկամուտների 28 տոկոսանոց աճ և այլն։ Արդեն կարող ենք գնահատել 2022 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի հիմնական ցուցանիշները, որոնք մեղմ ասած մտահոգիչ են և հեռու պլանային ցուցանիշներից։

Եվ այսպես, 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 420,2 մլրդ դրամի ընթացիկ ծախսեր, սակայն փաստացի կատարել է 362,2 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 13,8 տոկոսով թերակատարվել է ընթացիկ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի ընթացիկ ծախսերը 2021-ի համեմատ ավելացել են ընդամենը 1,8 տոկոսով(սա 7 տոկոսանոց գնաճի պայմաններում)։

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 67,2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր(ճանապարհաշինություն, ջրամբարների կառուցում, դպրոցաշինություն և այլն), սակայն փաստացի կատարել է 34,6 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 48,5 տոկոսով թերակատարվել է կապիտալ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ նվազել են 29,4 տոկոսով։ Այսինքն՝ նույնիսկ անցած տարվա ցուցանիշը չեն կարողացել ապահովել։

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր հավաքել 395,4 մլրդ դրամի հարկեր, սակայն փաստացի հավաքել է 400,6 մլրդ դրամի հարկեր, այսինքն՝ շուրջ 1,3 տոկոսով ավելի շատ հարկ է հավաքել(սա 7 տոկոսանոց գնաճի, Քաջարանի կոմբինատի 15 մլրդ-անոց ակտի, մետաղների բարձր գների պայմաններում)։
Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ արտաքին գործոններով պայմանավորված՝ 2022 թվականի համար միջազգային կազմակերպությունները կտրուկ նվազեցրել են Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները, նրանց միացել է նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ կանխատեսելով 1,5 տոկոս տնտեսական աճ և 6,5 տոկոս գնաճ։ ՀՀ կառավարությունը, թերակատարելով 2022 թվականի բյուջեն, էլ ավելի է վատթարացնելու տնտեսական ցուցանիշները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի թերակատարումը կդանդաղեցնի տնտեսական աճն ոչ միայն այս տարվա, այլ նաև հաջորդ տարիների ընթացքում։ Սա վկայում է պետական համակարգի անարդյունավետ կառավարման մասին, որը լրացուցիչ՝ ներքին պատճառներ է ստեղծում Հայաստանի տնտեսության վերականգման և զարգացման համար։ Անշուշտ, այս իրավիճակում իր վերահսկողական գործառույթները պետք է պատշաճ իրականացնի նաև ՀՀ Ազգային ժողովը, որը հաստատել է 2022 թվականի պետական բյուջեն։

Հետևաբար, մենք հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք», – գրել է տնտեսագետը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59