Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՄՆ-ում հայտարարել են գազի ու նավթի վաճառքից Ռուսաստանի ռեկորդային եկամուտների մասին
31/05/2022 15:04
Կիսվել

ԱՄՆ-ում հայտարարել են գազի ու նավթի վաճառքից Ռուսաստանի ռեկորդային եկամուտների մասին

Գազի ու նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական անգամ ռեկորդային աճ են արձանագրել, չնայած արեւմտյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են՝ փորձելով վնաս հասցնել ռուսաստանյան տնտեսությանը: Այդ մասին ամերիկյան Oil Price պորտալի համար հոդվածում գրել է վերլուծաբան Ռոբերտ Ռափիրը:

Հրապարակման հեղինակը ներկայացնում է Գերմանիայի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության ինստիտուտի փորձագետ Յանիս Քլյուգեի տվյալները, որոնց համաձայն, Էներգառեսուրսների վաճառքից եվրասիական երկիր փողի մուտքն աճել է կիսով չափ:

«Գազի ու նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական ռեկորդն են գերազանցել ապրիլին՝ մեկ ամսում 1,8 տրիլիոն ռուբլի՝ մարտ ամսվա 1,2 տրիլիոնի փոխարեն: Չորս ամիս անց դաշնային բյուջեն ստացել է 2022 թվականին գազի ու նավթի մատակարարումներից պլանավորված եկամուտի կեսը (9,5 տրիլիոն ռուբլի)»,-վերլուծաբանի խոսքը մեջբերում է Oil Price-ը:

Ինչպես նշել է Ռափիրը, նա նախազգուշացրել է, որ Արեւմուտքի սահմանափակիչ միջոցները կարող են հայտնվել նաեւ Մոսկվայի ձեռքում: Ավելի վաղ նա կանխատեսում էր, որ Ռուսաստանը կբարգավաճի, եթե կարողանա առաջվա նման այն երկրներին վաճառել էներգառեսուրսները, որոնք հրաժարվել են աջակցել պատժամիջոցներին:

«Հնարավոր չէ ամբողջովին հանել ռուսական նավթը շուկայից՝ թույլ չտալով գների բարձրացում բարելի դիմաց ընդհուպ մինչեւ 200 դոլար: Բացի այդ, գների աճի հետ բարձրանում է ռուսաստանյան նավթի գրավչությունը: Օրինակ, հենց հիմա Չինաստանը եւ Հնդկաստանն այն զեղչով գնելու հսկայական շարժառիթ ունեն»,-պարզաբանել է վերլուծաբանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98