
«Սլովնաֆթ»-ն ութ ամսից չի կարողանա նավթամթերք մատակարարել տարածաշրջանի առանցքային շուկաներ
ԵՄ-ի կողմից համաձայնեցված մասնակի էմբարգոյի հետևանքով՝ Սլովակիայում միակ նավթաքիմիական գործարանը և Կենտրոնական Եվրոպայում խոշորագույններից մեկը՝ «Սլովնաֆթ»-ը, ութ ամսից չի կարողանա նավթամթերք մատակարարել տարածաշրջանի առանցքային շուկաներ։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է գործարանի տարածած հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության, գործարանը պետք է նվազեցնի նավթավերամշակումը, ինչը նաև անհնարին կդարձնի նավթամթերքի մատակարարումը ներքին շուկա։