
Լատվիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը
Լատվիան օգոստոսի 5-ին վերսկսել է ռուսական գազի ներմուծումը, որը դադարեցվել էր հուլիսի վերջին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Entsog» հարթակին:
Ռուսական գազը լատվիացի սպառողներին մատակարարվում է Վալդայ-Պսկով-Ռիգա մայրուղային գազատարով, որը Ռուսաստանից Լատվիա է մտնում Էստոնիայի տարածքով։
Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԵՄ երկրներին և Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկած բնական գազի մատակարարումների համար վճարումները ռուբլով փոխանցելու մասին: