
Ռուսաստանի հարավի օդանավակայանների թռիչքների սահմանափակումները երկարացվել են
«Ռոսավիացիա»-ն մինչեւ օգոստոսի 17-ը երկարացրել է թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում:
Սահմանափակումը գործում է փետրվարի 24-ից, այն կանոնավոր կերպով երկարացնում են: Թռիչքների արգելքը երկարացվել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: