Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Լույս հիմնադրամ. 2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով
19/08/2022 11:34
Կիսվել

Լույս հիմնադրամ. 2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է 2022թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպիսով՝

  • 2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից:

Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է: Թերակատարման չափն էականորեն մեծացել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, որի պատճառներից է նաև այն, որ նախօրոք պլանավորվել էին անիրատեսական ցուցանիշներ: Այսպես, կապիտալ ծախսերի գծով ճշտված պլանով նախատեսված գումարը 2022-ի համար կազմում է շուրջ 365.2 մլրդ դրամ, ինչը շուրջ 148.9 մլրդ դրամով կամ 68.8%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Սակայն, առաջին կիսամյակի փաստացի ցուցանիշներից և 407% թերակատարման չափից ակնհայտ է, որ նման բարձր ցուցանիշներ հնարավոր չի լինի ապահովել: Ընդ որում, հիշենք, որ 2022թ. բյուջեի քննարկման և ընդունման փուլում կառավարությունը որպես հիմնական ձեռքբերում էր նշում աննախադեպ չափով կապիտալ ծախսերի պլանավորումը: Ստացվում է, որ ծախսերի իրականացման կարողությունը մնացել է նույն մակարդակում, կառավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել, սակայն, պարզապես ներկայացնելու համար, ի սկզբանե բյուջեում արտացոլել է անիրատեսական ցուցանիշներ:

  • 2022թ. առաջին կիսամյակում հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է խիստ զսպող՝ հիմնականում ծախսերի թերակատարման հետևանքով:

Թեև ներկա իրավիճակում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին, քանի որ վերջինիս թերակատարումը վնասում է տնտեսության ներուժը: Ներկայումս, ներքին պահանջարկի աճի պայմաններում, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի տնտեսության առաջարկի հատվածը խթանելու համար, որի իրականացման լավագույն գործիքներից մեկը հենց կապիտալ ծախսերն են:

  • Ռուս-ուկրաինական հակամարտության սրման և դրանից ածանցվող գործոնների՝ ՀՀ տնտեսության վրա ունեցած ազդեցությունների մասով որևէ գործողություն չի իրականացվում:

Ներկա արտաքին շոկը տնտեսության վրա ասիմետրիկ ազդեցություն է ունենում, այսինքն՝ որոշ ոլորտներում խիստ դրական զարգացումներ են արձանագրվում (օրինակ՝ ծառայություններ և առևտուր), իսկ որոշ ոլորտներում առաջանում են խնդիրներ՝ փոխարժեքի արժևորմամբ պայմանավորված (ՏՏ, շինարարություն, դեպի ԵՄ արտահանողներ): Այս պայմաններում, կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ դրական զարգացումներ ունեցող ոլորտներն առավել արդյունավետ հարկելու և տուժող ոլորտներին թիրախային աջակցություն տրամադրելու ուղղությամբ, որը, սակայն, չի անում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32