Հնդկաստանի վարչապետ․ ՌԴ-ն և Հնդկաստանը կարող են «ավելի շուտ», քան 2030-ին, հասնել առևտրաշրջանառության սահմանված նպատակին
Ռուսաստանը և Հնդկաստանը կարող են ժամկետից շուտ հասնել առևտրաշրջանառությունը մինչև 100 մլրդ դոլար բարձրացնելու նպատակին։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Նա ընդգծել է, որ ավելի վաղ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին մինչև 2030 թվականը հասնել 100 մլրդ դոլարի առևտրաշրջանառության։
«Կարծում եմ՝ մեզ պետք չէ սպասել մինչև 2030 թվականը, մենք կարող ենք այդ նպատակին հասնել շատ ավելի շուտ», – ասել է Հնդկաստանի վարչապետը։
Մոդին նաև նշել է, որ արդեն սկսվել են բանակցությունները Հնդկաստանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Հնդկաստանը «շատ կարճ ժամանակում կարող են հասնել շատ հավակնոտ նպատակների՝ լինի բիզնեսում, թե դիվանագիտության ոլորտում»։
