
ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՒ. «ԵՎՐՈՊԱՆ ԿԽՈՒՍԱՓԻ ԿՐԿՆԱԿԻ ՌԵՑԵՍԻԱՅԻՑ»
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոն հայտարարել է, որ Եվրոպային կհաջողվի խուսափել կրկնակի ռեցեսիայից, և եվրոն կպահպանի իր դիրքերը` մնալով «ուժեղ և կենսունակ» արժույթ: Բացի այդ, Բարուզոն նշել է, որ Եվրահանձնաժողովի միջոցներն ու ջանքերն այժմ բացառապես ուղղվում են Եվրագոտու պարտքային խնդիրների լուծմանը:
Նշենք, վերջինս հանդես է եկել նման հայտարարությամբ այն բանից հետո, երբ Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը «զգուշացրել» էր Եվրագոտում կրկնակի ռեցեսիային առաջացման վտանգի մասին` փոխելով տարածաշրջանում տնտեսական աճի կանխատեսումները:
S&P-ի նոր կանխատեսման համաձայն` Եվրագոտում 2011 թվականին տնտեսական աճը կկազմի 1,7%, իսկ 2012 թվականին` 1,5%: