ԱՄՆ-ն Աֆղանստանի տնտեսության կայունացման համար 3,5 միլիարդ դոլար կփոխանցի
ԱՄՆ-ն Աֆղանստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից 3,5 միլիարդ դոլար կփոխանցի շվեյցարական թրաստային հիմնադրամ, միջոցները կուղղորդվեն Աֆղանստանի տնտեսության կայունացմանը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
«Աֆղանական հիմնադրամը կօգնի իրականացանելու այդ 3,5 միլիադ դոլարից նպատակային վճարումները՝ աֆղանական տնտեսության ավելի մեծ կայունության ապահովման համար»,- ասված է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Նախարարության տվյալներով՝ ֆինանսավորումը տեղի կունենա՝ շրջանցելով Աֆղանստանի կառավարությունը, որը գլխավորում է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: