ԱՅՍ ՏԱՐԻ ՎՐԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 40%-ՈՎ
2011 թվականի առաջին ութ ամիսներին Վրաստան է այցելել 1 793 449 օտարերկրյա քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Ըստ հրապարակված տվյալների` ամսական կտրվածքով օտարերկրյա քաղաքացիների առավել մեծ հոսք արձաբագրվել է օգոստոսին` շուրջ 356 հազար այցելու: Նշենք, որ հուլիսին ցուցանիշը կազմել էր 332 հազար, հունիսին` 227 հազար:
Նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ` օգոստոսին գրանցվել է Վրաստան այցելած օտարերկրյա քաղաքացիների թվաքանակի 37% աճ: