ԱՄՀ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ BRICS-Ի ՈՐՈՐՇՈՒՄԸ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Ք.Լագարդը հավանություն է տվել BRICS երկրների` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի` Եվրամիությանն աջակցելու մտադրությանը և ողջունել է նրանց ընդունած որոշումը:
Նշենք, որ որպես օգնություն BRICS երկրները կարող են գնել Եվրագոտու երկրների պետական պարտատոմսեր` թույլ չտալով դեֆոլտի կիրառում:
«Եթե զարգացող երկրները որոշեն եվրոպարտատոմսերում ներդրումներ իրականացնել, ապա վերջինս չի հակասի ԱՄՀ-ի սկզբունքներին և չի խոչընդոտի նպատակների իրականացմանը»,-նշել է Ք.Լագարդը: