ԱՄՀ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 4,8% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական հայտարարության համաձայն` 2011 թվականին Ռուսաստանի տնտեսության աճի տեմպը կկազմի 4,8%-ը, իսկ գնաճը` 8%:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2012 թվականի Ռուսաստանի տնտեսական աճը կկազմի 4,5%, իսկ գնաճը` մոտ 7,2%:
ԱՄՀ փորձագետների կարծիքով` Ռուսաստանի տնտեսական վիճակը գնալով բարելավվում է, սակայն այս երկրի համար առավել նպատակահարմար է իջեցնել գնաճի մակարդակը, համագործակցել հուսալի և մրցունակ ֆինանսական կառույցների հետ և շահավետ պայմաններ ստեղծել ներդրողներին գրավելու համար: