Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
20/09/2011 11:19
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Երեկ` սեպտեմբերի 19-ին, Բրյուսել կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելի իր կեցավայրում հանդիպել է Լիեժի քաղաքապետ Վիլի Դըմեյերին, ով վարչապետին է ներկայացրել քաղաքի զարգացմանն ուղղված քաղաքականությունը և խնդրել Հայաստանի աջակցությունը՝ «Միջազգային Էքսպո-2017»-ը Լիեժում անցկացնելու հարցում: Ըստ Վ. Դըմեյերի՝ վերջին տարիներին Լիեժի զարգացման տեմպերը, տնտեսական աճը, եվրոպական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը, ինչպես նաև Բելգիայում մեծաթիվ դիվանագիտական առաքելությունների առկայությունը դարձել են այն հիմնական խթանիչ գործոնները, որ թույլ են տվել քաղաքային իշխանություններին հայտ ներկայացնել էքսպոն Լիեժում անցկացնելու համար: Հերթական էքսպոյի անցկացման վայրը որոշվելու է «Bureu International des expositions» կազմակերպության 157 անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի քվեարկությամբ: Ըստ Լիեժի քաղաքապետի՝ իրենք սկսել են էքսպոյի անցկացման շուրջ իրականացնել քարոզարշավ և ուրախ են, որ առաջինն իրենց ծրագրերին ծանոթացնելու հնարավորություն են ստացել Հայաստանի վարչապետին: Լիեժում 2017 թ. էքսպոն անցկացնելու գաղափարն առավել հանգամանալից ներկայացնելու նպատակով վարչապետը Վ. Դըմեյերին հրավիրել է Հայաստան: 

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 7-9-ը Երևանում կայանալիք «Բելգիական շաբաթը Հայաստանում» խորագրով հայ-բելգիական գործարար համաժողովին վերաբերող հարցեր: Համաժողովի շրջանակում Երևան կժամանեն բելգիական գործարար հատվածի մոտ 50 ներկայացուցիչներ, ովքեր բացի համաժողովին մասնակցելուց՝ հանդիպումներ կունենան նաև հայաստանյան իրենց գործընկերների հետ՝ կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Գործարար համաժողովին կմասնակցեն երեք տարբեր պատվիրակություններ՝ Բելգիայի ֆլամանական և վալոնական մասի գործարարներ, ինչպես նաև «Agoria business club»-ի ներկայացուցիչներ: 
Վալերի Սաֆարյանը վարչապետին տեղեկացրել է, որ Բելգիայի ֆլամանական մասը հիմնականում մասնագիտացած է շինարարության, ճանապարհաշինության, ադամանդագործության և աղբահանության ոլորտներում, իսկ վալոնական մասը՝ սննդի արդյունաբերության, էներգետիկայի, քիմիական և դեղագործական արդյունաբերության, ինչպես նաև կաշվի վերամշակման ու արտադրության ոլորտներում: Ըստ հայ-բելգիական առևտրային պալատի նախագահի՝ բելգիացի գործարարների մոտ առկա է մեծ հետաքրքրություն հայկական շուկայի նկատմամբ. Հայաստանը վերջիններիս համար բիզնես ոլորտում դիտարկվում է որպես տարածաշրջանային կենտրոն: 

Ի տարբերություն Բելգիայի ֆլամանական մասի, վալոնական մասի գործարար համայնքի ներկայացուցիչները ծանոթ են Հայաստանին՝ Վալոնիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության՝ Հայկական զարգացման գործակալության հետ համատեղ իրականացված «ARMENWAL» ծրագրից:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69